News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Եդինայա Ռոսիա» կուսակցության ապրիլի 5-ի լիագումար նիստի օրակարգում ընգրկված է ՌԴ պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից Կոնստանտին Զատուլինին զրկելու, եւ նրան Ալեքսանդր Կոզլովսկիով փոխարինելու հարցը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց հենց Կոնստանտին Զատուլինը՝ ավելացնելով, որ ստիպված է ադրբեջանցիներին հիասթափեցնել, քանի որ իր պաշտոնանկությունը, ոչ մի կերպ պայմանավորված չէ, իբր Բաքվի եւ Մոսկվայի իշխանությունների միջեւ լավ կապերով։

«Հնարավոր է, որ ես իսկապես տխրեցնեմ այս հարցով անհանգիստ ադրբեջանցի մեկնաբաններին, որոնք Ռուսաստանում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն կապում են իրենց եւ Մոսկվայի իշխանությունների միջեւ լավ կամ վատ հարաբերությունների հետ, բայց որոշումը դրա հետ բացարձակապես կապ չունի»,- նշեց Զատուլինը։

Ըստ նրա՝ այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանում սկսված քարոզարշավի պարագայում, նա հայտարարել է, որ պաշտպանում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը Լիբիայի հարցում։ «Ինչպես հայտնի է, այս հարցի կապակցությամբ «վերեւներում» լուրջ քննարկումներ են ծավալվել, ինչն էլ առիթ է դարձել, որ ճնշումներ սկսվեն «Եդինայա Ռոսիայի» խմբակցության վրա, որ նման որոշում կայացվի, ինչն էլ ի վերջո տեղի է ունեցել»,- պարզաբանեց Զատուլինը։

Զատուլինը հերքեց նաեւ այն լուրերը, թե իրեն «շարքային» պատգամավոր դարձնելու պատճառը Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ լավ կապեր ունենալն է։ «Այդ լուրերը հիմարություն են, դրանք տարածվում են, որպեսզի քողարկվեն իրական պատճառները»,- նշեց պատգամավորը՝ ընգծելով, որ կոմիտեի շարքային անդամ լինելու մեջ որեւէ ստորացուցիչ հանգամանք չի տեսնում։

«Ես Պետդումայի անցած գումարմանը շարքային պատգամավոր էի։ Այսօր կլինի որոշումը եւ ես կդառնամ ԱՊՀ հարցերով կոմիտեի շարքային անդամ, եւ որեւէ ստորացուցիչ հանգամանք այստեղ չեմ տեսնում»,- վստահեցրեց Զատուլինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ