News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ, առանձին հանդիպումներ է ունեցել հայ-ամերիկյան օրակարգի հետ առնչվող ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովների ղեկավարների եւ անդամների հետ։

Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՄՆ օրենսդիրների հաստատուն աջակցությունը Արցախի ժողովրդի շարունակական պայքարին՝ հանուն ազատության, խաղաղության եւ հայրենի հողում արժանապատիվ կյանքի։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շահերի առաջմղմանն ուղղված հեռանկարային նախաձեռնությունների շուրջ։ Երկուստեք կարեւորվել է Արցախում ԱՄՆ աջակցությամբ մարդասիրական ծրագրերի շարունակականության ապահովումն ու  ընդլայնումը, ինչպես նաեւ նոր՝ զարգացման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Կոնգրեսականների խնդրանքով Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներին, Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին ու հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում ԱՄՆ կոնգրեսականները վերահաստատել են, որ կշարունակեն աշխատել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության ապահովման ուղղությամբ։

Կոնգրեսի անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակել ջանքերը՝ միտված Արցախի ապամեկուսացմանը եւ կայուն զարգացմանը։

Հանդիպումներին մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ