News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Հաբբարդն ԱՄՆ Սենատին եւ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Twitter-ում հայտնել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:

«ԱՄՆ-ի պատմությունը միահյուսվել է հայ ժողովրդի եւ Հայոց  ցեղասպանության պատմության հետ, երբ ամերիկացի միսիոներներն ու դիվանագետներն աշխարհին հասկացնել են տվել, որ Օսմանյան կայսրությունը փորձում է զտել հայ եւ քրիստոնեական բնակչությանը: ԱՄՆ-ը շատ վերապրածների համար տուն է դարձել»,- ասել է ԱՄՆ նախագահի թեկնածուն:

«Ես եղել եմ եւ՛ Հայաստանում, եւ՛ Լեռնային Ղարաբաղում: Ես տեսել եմ Ցեղասպանությունը ժխտող Թուրքիան, որը չի վախենում այն կրկնել: Թուրքիան փաստացի Սիրիայի հյուսիսում սիրիացի քրդերի էթնիկ զտում է սկսել»,- հավելել է նա:

Հաբբարդն ԱՄՆ Սենատին եւ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետեւելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին:

«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի պատմությունը կրկնվի»,- եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ