News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հետախուզությունը չպետք է լինի մեր դաշնակցի կցորդը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը։

Նշենք, որ այսօր Հայաստանում նշվում է Հետախույզի օրը։

«Հետախուզությունը ստեղծվելիս համապատասխան պատվեր ուներ հասարակության, ժողովրդի և հետագայում պետության կողմից, այդ պատվերներին և խնդիրներին համապատասխան ՝ մի քիչ լավ իմաստով «լկտի» էր, մի քիչ վատ պատրաստված, բայց լուրջ խնդիրներ էր լուծում, հիմա պետությունը ավելի ցիվիլ է դարձել, և այն խնդիրները, որ հետախուզությունը լուծում է, մի քիչ անատամ է, քան այն ժամանակ»,-նշեց նա։

Վարդանովը շեշտում է՝ մեր հետախուզությունը հիմա պետք է ավելի հմուտ լինի․ «Ադրբեջանի Հանրապետությունը  բավականին լուրջ ոստիկանական ռեժիմ ունի, որը մեծ խոչընդոտներ է առաջացնում դաշտային հետշախույզների առաջ, դա պարզ երևում է նրանից, որ լրատվամիջոցները իրավունք չունեն մարտական գործին առնչվող շատ բաների մասին խոսել, ճակատային գծց 10-յակ կիլոմետրոր հեռու օտարերկրացիներին մարդիկ են ուղեկցում, լրագորղներին ընդհանրապես չեն թողում, մեր հետախուզությունը հիմա պետք է ավելի հմուտ լինի, քան մենք էինք»։

Նրա խոսքով՝ հակառակորդ կողմի հետախույզներին հանդիպելն ու կռվի բռնվելը հետախուզական գործառույթ չէ․ «Հազվադեպ է եղել, որ հետախուզական խմբերը իրար հետ հանդիպել են մարտի դաշտում, օրինակ՝ 2016 թվականի ապրիլին, երբ հետախույզները հանդիպեցին հակառակորդ կողմի հետախույզներին, «քացով պոչի տակ հասցրել են, բայց դա հետախուզական ֆունկցիա չի, հետախույզը չպետք է երևա, բայց քանի որ հետախույզը լավ պարապած զինվոր է, օրինակ 1990-ականներին ինձ էին ուղարկում»։

Վարդանովը վստահ է՝ հետախուզությունը չպետք է կախյալ լինի դաշնակից երկրից․ «Հետախուզությունը չպետք է լինի մեր դաշնակցի կցորդը, հետախուզությունը պետք է լինի քոնը։ Պիտի անվտանգության հարցերում երկիրը իրապես անկախ լինի, այն ժամանակ հետախուզությունն էլ լավը կլինի, նույնիսկ եթե մեր հետախուզության բյուջեն կրճատվի»։

Տպել
Ամենաշատ