News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը Գյումրիում չի քննարկվել: Այս մասին նոյեմբերի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստին հայտարարեց Դաշնային Խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը:

Նա նշեց, որ այդ հարցով լրացուցիչ ոչինչ չի ասի, եւ հավելեց, որ համաձայն է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դիրքորոշման հետ: Վերջինս հայտարարել է, որ տվյալ հարցը չի մտնում տվյալ նիստի քննարկումների շրջանակում:

«Ռուսաստանի Դաշնությունը պահպանում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, համագործակցում է բոլոր ոլորտներում, որոնք հետաքրքրում են հայկական կողմին: Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրատնտեսական հարաբերություններում խոչընդոտներ չկան: Մենք այսօր այստեղ քննարկել ենք մեր հարաբերությունների զարգացումը ԵՏՄ շրջանակում, որը տնտեսական հարաբերություններ եւ նորմատիվ-իրավական բազա է ձեւավորում, որը ԵՏՄ անդամ պետություններում միասնական շուկա ստեղծելու հնարավորություն է տալիս: Մեզ համար դա շատ կարեւոր է, քանի որ անհրաժեշտ է ավելի շատ օրենքներ ընդունել, վերացնել բարիերները: Կան տասնյակ բարիերներ, որոնք դեռեւս առկա են, եւ դրանց վերացման համար մենք՝ խորհրդարանականներս, պետք է շատ աշխատենք»,- նշեց Վորոբյովը՝ հավելելով, որ կա ծրագիր՝ ճանապարհային քարտեզ, որն առաջարկում է լուծել ԵՏՄ շրջանակում բոլոր հարցերը: Եվ հենց այդ հարցեր են եղել նրանց ուշադրության կենտրոնում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ