News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի արեւմուտքում հնագետները հայտնաբերել են մոտ 15 կիլոմետր երկարությամբ քարե պատի մնացորդներ։ Պատը բավական հստակ երեւում է արբանյակային նկարներում, տեղեկացնում է Planet- today-ը։

Գիտնականները, հենվելով  պատի մոտ հայտնաբերված խեցե իրերի վրա, կարծում են, որ այն կառուցվել է մ.թ.ա. չորրորդ դարի եւ մ.թ. վեցերորդ դարի արանքում։ Կառույցի որոշ մնացորդներ դեռեւս երեւում են առանձին տեղերում։ Մասնագետների կարծիքով՝ դրանք կարող էին լինել ոչ մեծ աշտարակներ կամ պատի հետ կապված այլ շինություններ։ Պատի համար որպես շինանյութ են ծառայել տեղի բնական ռեսուրսները, ինչպիսին են գիպսե լուծույթով միմյանց միացված սալաքարն ու գլաքարը։ Նման որոշ հատվածներ պահպանվել են մինչ օրս։ Ինչպես նշում են գիտնականները, բավական մասշտաբային նման շինություն կառուցելու համար զգալի նյութեր, աշխատուժ եւ ժամանակ է պահանջվել։

Իսկ ինչ վերաբերում է պատի նշանակությանը, ապա այստեղ գիտնականները ստիպված են կռահումներ կատարել։ Այն կարող էր ունենալ ինչպես պաշտպանական, այնպես էլ խորհրդանշական բնույթ։ Գուցե այն կարող էր սահման եղած լինել հնագույն կայսրության, ասենք՝ պարթեւների կամ սասանյանների համար, որոնք ժամանակին բարգավաճել են այս վայրերում եւ լուրջ ռեսուրսների տիրապետել։ Վատ պահպանված լինելու պատճառով դժվար է խոսել նաեւ պատի չափերի մասին։ Գիտնականների ենթադրությամբ՝ այն կարող էր ունենալ 4 մետր լայնություն եւ մոտ 3 մետր բարձրություն։

Արժե նշել, որ հնագետներն ավելի վաղ պատի գոյության մասին չգիտեին, ինչը չի կարելի ասել տեղի բնակիչների մասին, որոնք վաղուց արդեն այն անվանում են «Գաուրիի պատ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ