News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիրն անդառնալի է: Այս մասին հայտարարել են Չինաստանի եւ Ֆրանսիայի առաջնորդներ Սի Ցզինփինն ու Էմանուել Մակրոնն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սկսել է համաձայնագրից դուրսբերման պաշտոնական գործընթացը, հաղորդում է AFP-ը:

Համատեղ հայտարարությունն արվել է Չինաստան Մակրոնի այցի շրջանակում:

Պեկինն ու Փարիզն ափսոսանք եւ մտահոգություն են հայտնել համաձայնագրից դուրսբերման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ:

Ցզինփինի եւ Մակրոնի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «նրանք հստակորեն աջակցում են համաձայնագրին, որը համարում են անդառնալի գործընթաց եւ կլիմայի փոփոխությունների հարցում վճռորոշ գործողությունների կողմնացույց»:

Չհիշատակելով ԱՄՆ-ին, Մակրոնն ասել է, որ «ափսոսում է այլոց ընտրության համար: «Ես դա մարգինալ ընտրություն եմ համարում»,- ասել է Մակրոնը:

«Մենք կողմ ենք փոխադարձ հարգանքին եւ դեմ ենք ջունգլիների օրենքներին եւ վախեցման փորձերին»,- իր հերթին ասել է Ցզինփինը՝ նշելով, որ Չինաստանը կողմ է թափանցիկ, փոխշահավետ համագործակցությանը, եւ դեմ՝ հովանավորչությանը:

Նա նաեւ միջազգային հանրությանը կոչ է արել «համատեղ պաշտպանել հարազատ Երկիր մոլորակը»՝ հայտարարելով, որ «դեմ է ազգային շահերը մարդկության շահերից վեր դասելուն»:

«Կենսաբազմազանության պահպանման եւ կլիմայի փոփոխության պեկինյան կոչ» անվանումով փաստաթղթում երկու երկրների առաջնորդները հայտնել են իրենց վճռականությունը՝ «Փարիզյան համաձայնագրի լիարժեք եւ արդյունավետ ապահովման» համար միջազգային համագործակցությունը բարելավելու հարցում:

Փաստաթուղթը ներառում է դեգրադացված հողերի գրեթե մեկ երրորդի վերականգնման, ինչպես նաեւ միջին ժամկետային հեռանկարում հանածո վառելիքի սուբսիդիաների վերացման պարտավորություն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ