News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը որոշել է հրաժարվել բնական մորթուց պատրաստված հագուստից եւ աքսեսուարներից: Այս մասին հայտնել է Բուքինհեմյան պալատը, հաղորդում է BBC-ը:

Այն մասին, որ թագուհին հրաժարվում է բնական մորթուց, «Մետաղադրամի մյուս կողմը. թագուհի, նորաձեւության դիզայներ եւ զգեստապահարան» իր գրքում գրել է թագուհու նորաձեւության դիզայներ Անջելա Քելին:

«Եթե Նորին Մեծությունը ստիպված լինի ցուրտ եղանակին ինչ-որ միջոցառման գնալ, ապա նա արհեստական մորթուց հագուստ կկրի»,- պատմել է նա:

Բուքինհեմյան պալատի մամուլի քարտուղարը հաստատել է, որ թագուհին անհրաժեշտության դեպքում միայն արհեստական մորթուց հագուստ կկրի:

Ընդ որում, Բուքինհեմյան պալատում նշել են, որ թագուհին կշարունակի կրել այն մորթե հագուստները, որոնք ավելի վաղ պատրաստվել էին նրա համար՝ գլխարկներից մինչեւ արարողակարգային պատմուճաններ:

Իր գրքում Քելին պատմել է, որ ազնվաքիսի մորթուց վերարկուն, որը թագուհին կրել է 2008 թվականին Սլովակիա այցի ժամանակ, այժմ փոխարինվել է արհեստականով:

Թագուհուն բազմիցս քննադատել են մորթուց պատրաստված հագուստ կրելու համար, երբ գրեթե բոլոր նորաձեւության տները հրաժարվեցին մորթու օգտագործումից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ