News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար  ս.թ. նոյեմբերի 7-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը ԱՀ նախագահի անունից «Մեսրոպ Մաշտոց» շքանշան հանձնեց հասարակագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչը բարձր գնահատեց նրա ավանդը մեր ժողովրդի ազգային զարթոնքի, արցախյան խնդիրը տարբեր ատյաններում լավագույնս ներկայացնելու եւ պաշտպանելու գործում: Նա ընդգծեց ազգային-ազատագրական պայքարում գաղափարական զենքի կարեւորությունը, որի ամենանշանավոր կրողներից մեկն է Լյուդմիլա Հարությունյանը։

Լյուդմիլա Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Արցախի Հանրապետության ղեկավարությանը, նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախին իր  մատուցած ծառայությունը գնահատելու համար: Նա պատրաստակամություն հայտնեց իր գիտելիքով եւ փորձով այսուհետ եւս օգտակար լինելու Արցախին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ