News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման, որը սեպտեմբերին լքել էր ընկերության տնօրենի պաշտոնը, վերադարձրել է Չինաստանի ամենահարուստ բնակչի իր կոչումը: Այս մասին հաղորդում է Forbes-ը, որը թարմացրել է Չինաստանի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը:

Միլիարդատերերի նոր ցուցակում Ջեք Մայի կարողությունը գնահատվում է 38,2 մլրդ դոլար, ինչը 3,6 միլիարդով ավելի շատ է, քան մեկ տարի առաջ էր:

2018-ին Forbes-ի կազմած վարկանիշային աղյուսակում Ջեք Ման զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: Սակայն արդեն 2019-ի մարտին միլիարդատերերի գլոբալ վարկանիշային աղյուսակում Ջեք Ման երկրորդն էր՝ իր տեղը զիջելով Tencent Holdigs-ի հիմնադիր Մա Հուաթենին: Վերջինիս կարողությունը գնահատվել է 38,8 մլրդ դոլար, Ջեք Մայի կարողությունը՝ 37,3 մլրդ դոլար, հաղորդում է ՌԲԿ-ը:

Նոր վարկանիշային աղյուսակում Մա Հուաթենը երկրորդ տեղում է՝ 36 մլրդ դոլար կարողությամբ: Երրորդ տեղում է Evergrande դեվելոփերական ընկերության վարչության նախագահ Սյույ Ցզյանը՝ չնայած նրան, որ նրա կարողությունը կրճատվել է՝ 30,8 մլրդ դոլարից հասնելով 27,7 մլրդ դոլարի:

Forbes-ի վարկածով Չինաստանի 400 ամենահարուստ գործարարների կարողությունը գնահատվում է 1,29 տրիլիոն դոլար, ինչը գրեթե 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Թոփ 400-յակում հայտնվելու համար անհրաժեշտ է առնվազն 1 մլրդ դոլար կարողություն ունենալ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ