News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղցկեղով հիվանդ, Արարատի մարզի Արեւշատ համայնքի բնակիչ Գրիշա Հակոբյանի խափանման միջոցը փոփոխվել է, նա ազատ է արձակվել անձնական երաշխավորությամբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գրիշա Հակոբյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ այսօր Արարատի մարզի դատախազությունը բավարարել է իր կողմից ներկայացված միջնորդությունն ու փոփոխել Գրիշա Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Վերջինս ազատ է արձակվել անձնական երաշխավորությամբ։

Վարոսյանն ընդգծեց, որ Արարատի մարզի դատախազությունն ու քննչական վարչությունը այս հարցում ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ, արագ արձագանքելով ստեղծված խնդրին ու ճիշտ լուծում տալով դրան։ Հիմա Գրիշա Հակոբյանն արդեն ազատության մեջ է ու հնարավորություն ունի զբաղվել իր առողջական խնդիրներով։

Հիշեցնենք, որ Գրիշա Հակոբյանի ընկերները եւ հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել Արարատի դատախազության դիմաց՝ պահանջելով փոփոխել Հակոբյանի խափանման միջոցը։

Նշենք, որ միջադեպից տուժած քաղաքացին նույնպես մանսակցում էր բողոքի ակցիային եւ լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ կալանավորված Գրիշա Հակոբյանը իրեն օգնել է, հասցրել տուն։ Նշենք, որ կալանավորվածը Գերմանիայում է եղել, նրան հետ են կանչել Հայաստան` խոստանալով բուժել : 2016 թվականից Գրիշա Հակոբյանը հետախուզվել է մի քաղաքացու հարվածելու ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Մինչդեռ հարազատները պնդում են, որ նա  տուժողին օգնել է, այդ վնասվածքները պատճառողը այլ քաղաքացի է  եւ այս տարիների ընթացքում տուժողը Գրիշայի դեմ բողոք չի ներկայացրել:

Տպել
Ամենաշատ