News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի կենտրոնում ուլտրաազգայնականները հարձակվել են «Վրաստանի հանրապետական կուսակցության» առաջնորդ, ընդդիմադիր Դավիթ Բերձենիշվիլիի վրա, հայտնում է «Մտավարի արխի» հեռուստաալիքը։

Ինչպես հայտնի է, ՎՀԿ-ն ակտիվորեն հանդես է գալիս ԼԳԲՏ-հանրության իրավունքների պաշտպանությամբ։ Բերձենիշվիլին ուղեւորվել է թբիլիսյան «Ամիրանի» կինոթատրոն՝ դիտելու «Իսկ այնուհետեւ մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերան, որը սեռական փոքրամասնությունների թեմատիկայով է։ Ոլտրաազգայանականները, որոնք ծրագրում են խափանել պրեմիերան, կինոթատրոնից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ հարձակվել են քաղաքական գործչի վրա։

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները անհապաղ դադարեցրել են ծեծկռտուքը։ Նրանք Բերձենիշվիլիին ուղեկցել են մինչեւ պարեկային ծառայության ավտոմեքենան, այնուհետեւ հեռացրել են նրան տարածքից։ ԶԼՄ-ների համար որեւէ մեկնաբանություն հանրապետականների ղեկավարը չի հասցրել անել։

Կինոնկարի ցուցադրումից մեկ ժամ առաջ արմատականները նախաձեռնել էին «Ամիրանի» կինոթատրոնի գրոհման մի քանի փորձ։ Նրանք պիրոտեխնիկա էին նետել ոստիկանների վրա եւ փորձել էին ճեղքել իրավապահների շարքը։ Միջադեպի վայր էր բերվել հատուկ նշանակության ջոկատ։

ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, ծեծկռտուքների ժամանակ մի քանի մարդ վիրավորվել էր։ Հայտնի է նաեւ, որ որոշ ցուցարարների կալանավորել են։

«Իսկ այնուհետեւ մենք պարեցինք» (And Then We Danced)-ը վրացական Takes Film եւ շվեդական French Quarter Film ընկերությունների համատեղ արտադրությունն է։ Լեւան Ակինի աղմկահարույց ռեժիսորական աշխատանքը վերջին տարիների վրացական ամենահաջողված նախագիծն է։

Վրացական ազգային անսամբլի մենակատարների սիրավեպի մասին կինոնկարը Թբիլիսիի եւ Բաթումի կինոթատրոններում պետք է ցուցադրվեր նոյեմբերի 8-10-ը։ Բոլոր սեանսների տոմսերը արդեն վաճառված են։

Ֆիլմի առաջիկա ցուցադրության կապակցությամբ իր բողոքն է հայտնել նաեւ Վրաստանի պատրիարքարանը։ Միաժամանակ, տարբեր արմատական խմբավորումներ, այդ թվում «Վրացական երթ» ուլտրաազգայնական շարժումը, սկսել են հավաքել իրենց կողմնակիցներին, որպեսզի խափանեն Թբիլիսիում կինոնկարի պրեմիերան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել