News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թրամփն առաջարկել է «Ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառել «պատերազմ» եզրույթը:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Թրամփն առաջարկել է «Ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառել «պատերազմ» եզրույթը: Էրդողանը` մեջբերելով իր և Թրամփի խոսակցությունը: Ի դեպ Էրդողանը պատախանել է, որ երկու երկրները պատերազմի մեջ չեն եղել, այլ հայերին արտաքսել են Թուրքիայից:

Ինչևիցե, Էրդողանը մեկնում է Վաշինգտոն: Երկկողմ օրակարգը Սիրիան է, քրդական հարցը, Ինջիրլիկի ռազմաբազան, S400 համակարգերի խնդիրը, F35 կործանիչների հնարավոր վաճառքը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված ցեղասպանության և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևերը: Թուրքիան բոլոր ուղղություններով գրոհում է Կոնգրեսի վերին պալատի` Սենատի կողմից բանաձևի ընդունմանը խոչընդոտելու համար:

Սենատում Թրամփի թիմը` հանրապետականները, մեծամասնություն են կազմում: Բնականաբար Էրդողանը Թրամփին շատ բան ունի առաջարկելու բանաձևի տապալման դիմաց, և չնայած Թրամփի վարչակազմը չէր խանգարել բանաձևի ընդունմանը Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատում իրավիճակը միանգամայն այլ է լինելու:

Հիմա մեր համայնքը պայքարելու է երկու ճակատով` ընդդեմ թուրքական լոբբինգի և ադմինիստրացիայի ճնշման, որն արդեն իսկ սկսել է ակտիվացման նախանշաններ ցույց տալ»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ