News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին, այցելել է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաք:

Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանը նրան է ներկայացնում քաղաքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը:

Նրանց է ուղեկցում նաեւ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին այցելել է Գորիս:

Նա Գորիսում շրջայց է  կատարել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ  Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ:

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ