News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ գրիպի դեմ պատվաստվել է, եւ կառավարությանն ու Կրեմլի վարչակազմին կոչ է արել նույնը անել՝ կատակելով, որ հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն «միտումնավերքի» դիմել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կառավարության անդամների հետ հանդիպմանը նախագահը լսել է առողջապահության նախարար Վերոնիկայի Սկվորցովայի զեկույցը գրիպի դեմ պատվաստման մասին:

«Կառավարության ղեկավարը պատվաստվե՞լ է: Ոչ: Իսկ վարչակազմի ղեկավարը պատվաստվե՞լ է»,- Պուտինը դիմել է նիստի մասնակիցներին:

Նաեւ նաեւ հետաքրքրվել է՝ կառավարության քանի անդամ է պատվաստվել: Նրանք ընդամենը երեքն են եղել:

«Երեքը: Այժմ արդեն չորսը. ես եւս պատվաստվել եմ»,- ասել է Պուտինը:

Պուտինը կատակել է, որ հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն «միտումնավերքի» դիմել: «Կարելի էր կանխել, սակայն չեք կանխել: Ես խնդրում եմ մտածել այդ ուղղությամբ»,-  լուրջ տոնով ասել է Պուտինը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ