News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 10
USD
477.97
EUR
528.87
RUB
7.49
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Pet Partners ոչ առեւտրային կազմակերպության աշխատակիցները Կապիտոլիումի բլուր են բերել հատուկ վարժեցված թերապեւտ-շներ, որպեսզի օգնեն օրենսդիրներին եւ նրանց աշխատակազմերի աշխատակիցներին ազատվել սթրեսից նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի առաջին բաց լսումների օրը, տեղեկացնում է The Washington Post-ը։

Պաշտոնապես  ակցիան անմիջականորեն կապված չէ իմփիչմենթի հետ։ Շները, կազմակերպիչների խոսքով, եկել են նրա համար, որպեսզի «Կոնգրեսի աշխատակիցներին, ովքեր չափից ավելի ծանր աշխատանքային տարի են ունեցել, հնարավորություն տան շեղվելու լարված աշխատանքից»։ «Ով, եթե ոչ սիրող, հասկացող եւ քաղաքականապես անաչառ փրչոտ թերապեւտ-կենդանիների թիմը կհանգստացնի ու կմխիթարի այդքան ջանադիր աշխատող կոնգրեսականներին»,- նշել են նրանք։ Բայց օրը պատահականորեն չի ընտրված. չորեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղի են ունեցել ԱՄՆ նախագահի իմփիչմենթի առաջին հրապարակային լսումները՝ Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավաոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորի եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գործերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթի մասնակցությամբ։

Pet Partners-ն իր ակցիայով մտադիր է ուշադրություն հրավիրել ԱՄՆ-ում տարածվող զոոթերապիայի հանդեպ։ Բայց, ինչպես նշում է պարբերականը, գիտական հանրությունն առայժմ չի կարող ճշգրիտ ասել, թե որքանով է այն արդյունավետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ