News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզում շարունակվում է ապօրինի անտառահատման եւ այդ ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը:

2019թ. հոկտեմբերի 24-ին ոստիկանության  Իջեւանի  բաժնի ՔՀԲ ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջեւանի անտառպետության պահաբաժնում հայտնաբերել են փայտածուխ պատրաստելու համար նախատեսված երկաթյա տարաներ՝ լցված փայտանյութով, 202 հատ փայտածուխի լցված պարկ եւ մոտ 8 խ/մ վառելափայտ:

ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված տարաները հանդիսանում են փայտածուխի արտադրամասի բաղկացուցիչներ, որը սեփականության իրավունքով պատկանում է «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջեւանի անտառպետության պահաբաժնի անտառապահին եւ շահագործվում է մեկ այլ անձի կողմից:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ձեռք է բերել թափուկ փայտանյութի համար նախատեսված  տոմս, որից հետո 6-րդ պահաբաժնի անտառամասից երկու փուլով՝ 8-9 անգամ ընդհանուր 16 խ/մ փայտանյութը «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է փայտածուխի արտադրամաս, կուտակել, ապա դրա մի մասը այրմամբ վերածել փայտածուխի: Դրանից հետո պատրաստված փայտածուխը մեկ այլ անձի հետ լցրել են պարկերի մեջ:

Նյութերի նախապատրաստմամբ ստացված տվյալներով պարզվել է, որ երկրորդ փուլով փայտանյութը դուրս է բերվել բոլորովին այլ անձի անվամբ հաշվառված եւ առանց գրառումների տոմսի վրա, որը մասնաճյուղի անտառապահի կողմից արտադրամասը շահագործող անձին է հանձնվել միայն 2019թ. հոկտեմբերին, արտադրամասում փայտանյութի եւ փայտածուխի հայտնաբերումից եւ արձանագրումից հետո՝ ոստիկանություն ներկայացնելու համար:

Հետաքննության մարմինը համարել է, որ արտադրամասը շահագործող անձը թափուկ փայտանյութը ձեռք է բերել՝ օգտվելով ՀՀ կառավարության 2011թ. հոկտեմբերի 27-ի թիվ 1535-Ն որոշմամբ  սահմանված  վառելափայտի մթերման արտոնությունից՝ թափուկ վառելափայտի օգտագործման տոմսով, սակայն խախտել է ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի մթերման եւ բաց թողման կարգի պայմանները՝ համաձայն որոնց թափուկ փայտանյութը բացառապես տրամադրվում է բնակչին բնակարանը ջեռուցելու համար՝ ոչ արտադրական նպատակով, ինչը ոչ թե քրեական, այլ վարչական իրավախախտումների տիրույթում է: Ելնելով դրանից՝ հետաքննիչի կողմից 2019թ.  նոյեմբերի  4-ին  կայացվել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու  մասին որոշում՝  արտադրամասը շահագործած եւ անտառից փայտանյութը մթերած անձի գործողություններում ՀՀ քր. օր-ի 296-րդ եւ 216-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով։

Սակայն Տավուշի մարզի դատախազությունում նյութերի ուսումնասիրության եւ հետաքննիչի կողմից կայացված որոշման օրինականության ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված դեպքով նյութերը նախապատրաստվել են թերի, չեն կատարվել մի շարք անհրաժեշտ քննչական գործողություններ, իրավական գնահատականի չեն արժանացել պաշտոնատար անձ հանդիսացող անտառապահի գործողությունները:

Մինչդեռ նախապատրաստված նյութերում առկա են տվյալներ, որոնք առերեւույթ վկայում են ոչ միայն իր ավտոմեքենան տրամադրելով անտառամասից ապօրինի այդ փայտանյութը դուրս բերելուն, այլ նաեւ երրորդ անձի անվամբ փայտանյութի օգտագործման տոմս տրամադրելով  փայտանյութի ապօրինի դուրսբերումը թաքցնելուն անտառապահի անմիջական առնչության մասին:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Տավուշի մարզի դատախազությունում որոշում է կայացվել վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 326-րդ հոդվածով  նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությանը:

Բացի վերոնշյալը, Տավուշի մարզի դատախազությունում հաստատվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի պահաբաժնի տարածքից վառելափայտի ապօրինի դուրսբերման համար կաշառք տալու եւ կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը: Այս գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով  մեղադրանք է առաջադրվել մասնաճյուղի տեղամասերից մեկի անտառապահին եւ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ նրա հետ առերեւույթ հանցավոր սխեմայի մեջ ներգրավված անձին, որոնք ընդունել են մեղքը: 

Քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ