News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանն այն սուբյեկտները չեն, որ ես իրենց ընդհանրապես անգամ քննարկման առարկա դարձնեմ որեւէ իրավական հարցի հետ կապված։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

Նշենք, որ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկի փաստաբան, նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանն ասել է, որ «Մարտի 1»-ի գործում կան դրվագներ, որում նշվում է, թե Փաստահավաք խումբ գնալուց առաջ բավականին լուրջ մարդիկ մտել են նախագահական նստավայր, որտեղ նրանց ինստրուկտաժ են արել։ Այդ մարդիկ ցուցմունքներ են տվել, որ ինստրուկտաժ անողը եղել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

Կոստանյանը հրաժարվել է մեկնաբանել Սեդա Սաֆարյանի հայտարարությունը, սակայն բերել է Ալբերտ Էյնշտեյնի կյանքից մի դրվագ․

«Բեռնի համալսարանում Էյնշտեյնին մոտենում է պրոֆեսորներից մեկն ու ասում, որ համաձայն չէ նրա գիտական վերլուծության հետ, ինչին նա պատասխանում է, որ շատ ուրախ է, ու թողնում գնում է: Տարակուսած պրոֆեսորը գնում է Էյնշտեյնի ընկերոջ մոտ, պատմում իր ու հանճարեղ գիտնականի երկխոսությունն ու իր զարմանքն արտահայտում Էյնշտեյնի արձագանքի վերաբերյալ: Էյնշտեյնի ընկերը պրոֆեսորին ասում է, որ մեծ գիտնականը ճիշտ է վարվել, քանի որ Էյնշտեյնի հետ բանավիճելու համար նախ պետք է նրա չափ գիրք կարդացած լինես»,- պատմությունը հիշեցրեց Գեւորգ Կոստանյանը՝ հավելելով, թե սա չի նշանակում, որ ինքն այդքան հանճարեղ է, ու համեմատվում է Էյնշտեյնի հետ, այլ պարզապես առարկայական բանավեճի դաշտ չկա. մասնագիտական դաշտում իրեն որեւէ մեկն առարկայական չի առարկել:

Տպել
Ամենաշատ