News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկով կառավարությունը փոփոխեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր (հղումը, 2019 թվականի նոյեմբերի 14-ի կառավարության նիստի օրակարգի 39-րդ հարց): Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտում իրականացվող փոփոխություններին բազմիցս ենք անդրադարձել: Հիմնական նպատակը նորից նույնն է՝ ամեն գնով ապահովել պետական ծրագրերի կատարողականը: Այս անգամ էլ ծրագրերի ինքնանպատակ կատարումն ապահովելու համար վերացվում են կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման եւ ծախսարդյունավետության բաղադրիչները:

Միջազգային դրական փորձին համապատասխան՝ գործող կարգավորումը նախատեսում էր զբաղվածության պետական աջակցության տրամաբանական փուլեր: Առաջին փուլի համար սահմաված ողջամիտ ժամկետում (մինչեւ 3 ամիս) գործազուրկը պետք է ուղեգրվեր գործատուի մոտ՝ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով: Այս փուլում հարմար աշխատանքի չտեղավորվելու դեպքում, ըստ գնահատված կարիքի՝ գործազուրկը պետք է ընդգրկվեր զբաղվածության այս կամ այն ծրագրում եւ պետական բյուջեից ստանար աջակցություն իր զբաղվածությունն ապահովելու նպատակով: Զբաղվածության կայունությունը եւ պետական ֆինանսավորման շրջանակներում առկա կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելու համար նախատեսված էին հետեւյալ կարգավորումները.

աշխատանքի տեղավորված գործազուրկը պետք է շարունակեր աշխատել նաեւ պետական ֆինանսավորումը դադարելուց հետո՝ սահմանված ժամկետով,

նվազագույն այս ժամանակահատվածը սահմանմանված էր այնպես, որ աշխատանքի տեղավորված անձի համար վճարված եկամտահարկի հանրագումարը պակաս չլիներ պետական աջակցության ընդհանուր չափից,

նվազագույն ժամկետից շուտ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա էր վերադարձման,

աջակցության գումարը պետք է վերադարձներ այն կողմը (գործատու կամ աշխատող), որի նախաձեռնությամբ էր լուծվում աշխատանքային պայմանագիրը՝ նվազագույն ժամկետից շուտ:

Կառավարության որոշմամբ, առանց օբյեկտիվ հիմնավորման՝

վերացվեց զբաղվածության պետական աջակցության առաջին փուլը. առկա թափուր աշխատատեղը լրացնելու համար գործազուրկին գործատուի մոտ ուղեգրելու՝ առարկայական հնարավորությունը,

կրկնակի կրճատվեցին կայուն զբաղվածության նվազագույն ժամկետները, որի ավարտից հետո աշխատանքային պայմանագիրը լուծելու պարագայում աշխատանքի տեղավորված գործազուրկի եկամտահարկի հանրագումարը պատիկներ անգամ ավելի փոքր կլինի գործատուի ստացած պետական աջակցության ընդհանուր չափից (այսպիսով վերացվեց այս ծրագրերի անարդյունավետության եւ կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմը),

վերացվեց նաեւ զբաղվածության պետական ծրագրերին ուղղված եւ ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելու պահանջն այն դեպքում, երբ շահառուն հաշմանդամություն ունեցող գործազուրկ է, ի դեպ՝ այս փոփոխությունը նաեւ հակասում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին:

Ստացվում է, որ գործատուն կարող է աշխատանքի ընդունել գործազուրկի եւ միայն զբաղվածության պետական աջակցությամբ՝ առանց իր միջոցներից ծախս կատարելու, պահել աշխատող: Աջակցության ժամկետը լրանալուց հետո կարող է ազատել նրան աշխատանքից՝ առանց որեւէ պարտավորության:

Կոնկրետ օրինակ. գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրով գործազուրկին աշխատանքի տեղավորելու համար՝

գործատուն ստանում է նվազագույն ամսական աշատավարձի չափով, 2 տարի ժամկետով ամսական հատուցում, որը կարող է վճարել՝ որպես աշխատավարձ,

գործազուրկը ստանում է միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, ինչպես նաեւ 2 տարի ժամկետով, նվազագույն ամսական աշխատավարձի չափով ամսական գումար` բնակարանային վարձի եւ կոմունալ ծախսերի համար,

2 տարի անց, ամսական աջակցությունը դադարելուց անմիջապես հետո աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել, որի դեպքում գործատուն եւ աշխատանքի տեղավորված գործազուրկը (որը նորից դառնում է գործազուրկ) չեն ունենալու որեւէ պարտավորություն պետության առաջ:

Սա կարելի է՞ համարել զբաղվածության պետական ծրագիր: Նման պայմաններով (աշխատողի համար կատարվող ծախսերի ամբողջական հատուցում պետական բյուջեից եւ կայուն զբաղվածության պահանջի բացակայություն) ծրագրի փոխարեն գոնե տրամաբանական կլիներ ստեղծել աշխատատեղեր պետական հատվածում, որը կզբաղեցնեին գործազուրկներն ու արդյունք կապահովեին պետության համար:

Իսկ խնդրահարույց այս փոփոխությունների հետեւանքով զբաղվածության ծրագրերին հատկացվող պետական միջոցները ստանում են անսահման եւ առանց որեւէ պատասխանատվության ծասսելու ամբողջական հնարավորություն: Սա ինքնաբերաբար կապահովի այս ծրագրերի ֆինանսական կատարողականը՝ պետական նպատակային միջոցները փոշիացնելու ճանապարհով:

Ի դեպ, մինչեւ 2014 թվականի համակարգային փոփոխությունները զբաղվածության ոլորտում տիրում էր նույն այսպիսի խնդրահարույց վիճակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ