News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


2019թ. նոյեմբերի 15-ին «Լաթար» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել նշանավոր պետական-քաղաքական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի «Մայրամուտի շեմին: Հուշեր և մտորումներ» գրքի շնորհանդեսը նվիրված հեղինակի ծննդյան 100-ամյակին:

Միջոցառմանը հրավիրված բազմաթիվ մտավորականների, այդ թվում՝ Ալեքսան Կիրակոսյանի նախկին գործընկերների, ընկերների, հարազատների, ընտանիքի անդամների հետ միասին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Գրքում ձգտել եմ հիմնական շեշտը դնել մտորումների ո ւխոհերի, ինձ անհանգստացնող տագնապների վրա, որ նոր սկսված դարի պարտադրանքից է: Ես Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակակիցնեմ և պատկանում եմ քառասնական թվականների այն սերնդին, որը աշխարհ եկավ 20-րդ դարի սկզբին զովյալ տարիներին և անցավ դժվարին, տատասկոտ և, հիրավի, հերոսական ճանապարհ, ըմբոշխնեց մարտական փառքի և ստեղծագործ աշխատանքի բերկրանքը, բայց արդյունքում ապրեց մեծ հիասթափություն` ականատես դառնալով այդքան դժվարությամբ, մեծագույն ջանքերով ստեղծված արժեքների ոչնչացմանը, կատարված գործի ուրացմանը:

Ամեն սերունդ իր անցած ճանապարհով է հաստատում կյանքի մեծ խորհուրդը, և ես հավակնություն չունեմ որևէ կերպ առանձնացնել կամ կարևորել իմ սերնդի անցածուղին: Այնուհանդերձ, ինձ իրավունք եմ վերապահում այսպիսի գնահատական տալ իմ սերնդակիցներին, որովհետև ասելիքս կարող է երբեմն դառն ու անհաշտ լինել, երբեմն նույնիսկ հակասական: Ցանկացած հուշագրություն ոչ այլ ինչ է, եթե ոչ պատմության ու ժամանակի որոշակի մի հատվածի անհատական իմաստավորում…

Ու թեև սուբյեկտիվ գործոնն անտեսելն առնվազն միամտություն է, աշխատել եմ վերկանգնել առօրեականից, պահի պարտադրանքից, այլապես իմաստազրկվում է խոսքի արժեքը:

Համոզված եմ. Ցանկացած մարդ, ով մտադրվել է հուշերգրել, անպայման երկմտության ու կասկածանքի պահեր է ապրել: Եվ դա օրինաչափ է. Ապրածդ կյանքը պիտի ներկայացնես ժամանակի մեջ, որտեղ լույսն ու ստվերը անբաժան են իրարից:

Իմ երկար և իսկապես բուռն կյանքը հատվել են շատ շատ երիկյանքի հետ, նաև մարդկանց, ովքեր դեռ կենդանության օրոք պարուրված էին խորհրդավորության շղարշով:

Ես բախտեմ ունեցել ճանաչելու մեծ անհատականությունների, հանդիպել եմ նաև փոքրոգիների: Նրանցից շատերն արդեն չկան, մյուսներն ապրում են մեզ հետ, մեր կողքին:

Երկու դեպքումէլ դժվարին ու պատասխանատու խնդիր է իմ առջև ծառանում: Յուրաքանչյուր խոսք ավելի է կարևորվում, ինչ իմասին ես չեմ կարող մոռանալ գեթ մի պահ:

Նախօրոք ասեմ, որ այս հուշագրությունն իմ ապրած կյանքի, առավել ևս ժամանակի համապարփակ ու լիարժեք պատկերը չի ներկայացնում, և այդպիսի խնդիր չէի կարող դնել իմ առաջ, ուստի սրանք դրվագներ են միայն»,- հուշագրության իր մուտքի խոսքում գրում է Ալեքսան Կիրակոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ