News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի բոլոր քաղաքացիները երկրի պետբյուջեին պետք է նայեն ինչպես ընտանիքի բյուջեին։ Այս մասին նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում 2020թ․ բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի պետական բյուջեն պետության եւ հասարակության փոխազդեցության ամենաուժեղ եւ վառ ձեւն է։

«Երբ մենք ղեկավարվում ենք «Հայաստանը մեր տունն է, իսկ մարդիկ՝ մեր ընտանիքը» կարգախոսով, ապա Հայաստանի պետական բյուջեն մեր ընտանիքի փողերն է։ Եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, սկսած պաշտոնյաներից, վերջացրած գնորդով եւ վաճառողով, Հայաստանի պետական բյուջեին պետք է վերաբերվի այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին։ Այո, 2020թ․ պետական բյուջեն հեղափոխական է, եւ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը ոչ միայն տեղի է ունենում, այլեւ օրեցօր թափ է հավաքում եւ նոր խթան կստանա 2020թ․ հունվարի 1-ից»,- հայտարարեց Փաշինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ