News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաշինգտոն կատարած այցի վերջին օրը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում նախկին տարիներին Միացյալ Նահանգները ներկայացնող դեսպաններ Ջոն Հեֆերնի, Ջոն Էվանսի եւ Մայքլ Լեմոնի հետ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների պաշտոնաթող դիվանագետներին հատկապես հետաքրքրում էին Հայաստանի նոր իշխանությունների կողմից անցկացվող համակարգային բարեփոխումները:

«Շատ կարեւոր էր տեսնել, որ դեսպանները ոչ միայն ուրախ էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով եւ զարգացումներով, այլեւ հստակ արձանագրեցին, որ նաեւ Ամերիկայում Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է. Հայաստանն այժմ այլ ընկալումներ ունի եւ այլ ճանաչողության մակարդակ», -  հանդիպումից հետո պատմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:

Նախկին դեսպաններին, որոնք Երեւանում իրենց պաշտոնավարման տարիներին ուշադիր հետեւել են Հայաստանում ընթացող զարգացումներին, հատկապես հետաքրքրում էին նոր պայմաններում խորհրդարանի դերն ու նախատեսվող բարեփոխումները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ կապակցությամբ նշեց, որ խորհրդարանում աշխատանք է ընթանում նախկին իշխանություններից ժառանգած գերհզոր գործադիրին հավասարակշռելու խորհրդարանական միջոցների մշակումը: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցն իր կողմից նշեց, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակումն ավարտված կլինի 2020 թվականին:

Ուրբաթ օրվա երկրորդ կեսին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի նաեւ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունում: Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով, ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցած հանդիպումները կարեւոր հիմք են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար.

«Մենք մի քանի հիմնական ուղղություններ նշել ենք այս պահի դրությամբ. Ինստիտուտների հաստատում, ժողովրդավարություն, հակակոռուպցիոն մարմինների ստեղծում եւ մի շարք այլ ռեֆորմներ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել եւ պայմանավորվել աշխատել միասին եւ հենց այդ աշխատանքի արդյունքում այդ բովանդակային էլեմենտը կդառնա ավելի շոշափելի եւ առարկայական»:

«Թավշյա հեղափոխությունից» հետո ընտրված նոր խորհրդարանում սա հայ-ամերիկյան խորհրդարանական խմբի անդամների առաջին այցն էր Միացյալ Նահանգների մայրաքաղաք: Պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ այցի ընթացքում հայ օրենսդիրները փորձելու են ռազմավարական մակարդակի բարձրացված հայ-ամերիկյան գործընկերությունը պարզ բովանդակությամբ լցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ