News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետական Էրմիտաժը շաբաթ օրը Լեոնարդո Դա Վինչիի սրահում ներկայացրել է Սանդրո Բոտիչելլիի «Մադոննա Դելլա Լոջիա» նկարը՝ Ուֆֆիցիի պատկերասրահի հավաքածուից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ցուցահանդեսը, որում Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցի հետ միասին ներկայացվել են նույն թեմայով հունական սրբապատկեր եւ նկարի շոշափելի կրկնօրինակը, բացվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովի շրջանակներում։

Բոտիչելլիի վաղ շրջանի գործերից «Մադոննա Դելլա Լոջիա»-ն, որը ստեղծվել է 1467թ․, Ռուսաստանում է գտնվում սեպտեմբերից։ Մինչ այդ նկարը ներկայացված էր Վլադիվոստոկի պատկերասրահում։ Ցուցահանդեսային նախագիծը ենթադրում էր, որ Վլադիվոստոկից նկարը ժամանակավորապես կտեղափոխվի Էրմիտաժ։

«Հայտնի էր երկու բան՝ այն, որ նկարը կգա Պետերբուրգ, եւ որ Էրմիտաժից Լեոնարդոյի սրահից ե՛ւ «Մադոննա Լիտա»-ն, ե՛ւ «Մադոննա Բենուա»-ն կգնան։ Եւ սա ցնցող իրավիճակ է, երբ մենք կարող ենք այստեղ տեղավորել նկար, որը արժանի է նրանց փոխարինելու, եւ ոչ ոք չի առարկի եւ բղավի․ «Ի՞նչ եք արել Լեոնարդոյին»։ Բոտիչելլիիի նկարը տեղափոխել են հատուկ բոքսով, եւ իտալացի գործընկերները, նայելով այն, որոշել են, որ կարելի է հանել բոքսից եւ տեղադրել սրահում։ Մենք երկար քննարկեցինք, թե ինչ տեղադրենք երկրորդ ցուցափեղկում եւ որորշեցինք ցուցադրել «Աստվածամայր Քնքշանք» սրբապատկերը»,- լրագրողներին ցուցահանդեսի բացումից առաջ պատմել է Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիատրովսկին։

«Մադոննա Դելլա Լոջիա»-ն եւ Էրմիտաժի հավաքածուից սրբապատկերը, որն առաջին անգամ է ցուցադրվում հանրությանը, պատկանում են սրբապատկերագրության նույն տեսակին, որի ռուսական ամենավառ օրինակը համարվում է «Աստվածամայր Վլադիմիրսկայա»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ