News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթին՝ հայտարարելով, որ նոր հանդիպմամբ շահագրգռված չէ, եթե դրա դիմաց որեւէ էական բան չստանա:

ԱԳՆ խորհրդական Կիմ Կի Գվանի հայտարարության մեջ նշված է, որ Վաշինգտոնը բանակցությունները շարունակելու համար պետք է հրաժարվի «թշնամական» քաղաքականությունից: «Եթե ԱՄՆ-ն իսկապես չի ցանկանում հրաժարվել մեզ հետ երկխոսությունից, պետք է որոշում ընդունի իր թշնամական քաղաքականությունից հրաժարվելու մասին՝ մեզ որպես թշնամի դիտարկելով»,- նշված է Կորեական կենտրոնական հեռագրական գործակալության մեջբերած հայտարարության մեջ:

Թրամփը նախօրրեին Հյուսիսային Կորեայի առաջնորդին խորհուրդ էր տվել «արագ գործել, գործարք կնքել»՝ ակնարկելով մոտալուտ հանդիպման մասին: «Մինչեւ շուտով կտեսնվենք»,- Հյուսիսային Կորեայի առաջնորդին իր ուղերձն այսպես էր ավարտել ԱՄՆ նախագահը:

Փհենյանն ավելի վաղ բանակցությունների վերականգնման համար դեդլայն էր հաստատել մինչե տարեվերջ՝ պահանջելով միջուկային էներգետիկայի փրկության գործարքի համար առաջարկել փոխընդունելի պայմաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ