News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրանում վերջին անկարգությունների հիմնական մեղավորներն ու իրավախախտները կալանավորված են։ Այս մասին ասել է «Բասիջ» ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Գոլառեզա Սուլեյմանին, տեղեկացնում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանի անկարգությունները կարելի է բաժանել երկու մասի՝ պարզ բողոքներ բենզինի գնի բարձրացման դեմ եւ թշնամիների չարաշահումներ ցուցարարների հանդեպ։

«Մարդիկ իրենց խաղաղ ցույցերն սկսեցին շաբաթ առավոտյան, բայց նույն օրվա երեկոյան անկարգությունների ալիքը հրահրվեց երկրի թշնամիների կողմից»,- ասել է Սուլեյմանին։ «Կիրակի իրավիճակը կայունացավ ողջ երկրում, եւ այսօր իրավիճակը բարելավվել է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ իրավախախտների մեծ մասը հայտնաբերվել է»։

Անցած հինգշաբթի Իրանի նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ մեկ լիտր սովորական բենզինի գինը բարձրացել է մինչեւ 15 հազար ռիալ (12,7 սենթ) 10 հազարի փոխարեն, իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար սահմանվել է սահմանաչափ՝ ամիսը 60 լիտր։ Լրացուցիչ գնումները կարժենան մեկ լիտրը 30 հազար ռիալ։

Դրանից հետո երկրում սկսվել է բողոքի ակցիաների ալիք, որոնք վերաճել են անկարգությունների։ Պաշտոնական տվյալներով՝ կալանավորվել է մոտ 1000 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Ամենաշատ