News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 15-ին, ժամը 01.20-ին, ոստիկանություն էր զանգահարել մի ՍՊԸ տնօրեն եւ հայտնել, թե իրենց մեքենայով օդանավակայանից ուղեւորի են դիմավորել, բայց «Մերսեդեսը» Իսակովի պողոտայում փախցրել են:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 23.20-ին մի կին հաճախորդ պատվիրել է ընկերությանը պատկանող «Մերսեդեսը»՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Թոխմախ ուղեւորվելու նպատակով:

Տեղ հասած մեքենան նստել էին հաճախորդ կինն ու մի անծանոթ տղամարդ: Իսկ Բագրատունյաց փողոցի բենզալցակայանում, երբ վարորդը ջուր գնելու համար դուրս էր եկել մեքենայից, անծանոթ տղամարդը փախցրել էր «Մերսեդեսը»:

Ժամը 02.40-ին մեքենան վթարված վիճակում հայտնաբերվել էր Արշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկում:

Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել էին ոստիկանության Շենգավիթի բաժին:

Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մեքենան փախցրել է Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ հավելել, որ խաչմերուկում վթարի են ենթարկվել ու թողնելով մեքենան՝ հեռացել: Ճշտվել է նաեւ մեքենան պատվիրած հաճախորդ կնոջ ինքնությունը:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ