News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Գեւորգ Սիմոնյանին:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նախարար Բադասյանը շնորհավորել է Գեւորգ Սիմոնյանին եւ Ծառայության պետի նորանշանակ տեղակալ Կարեն Հակոբյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ եւ ընդգծել, որ տեղյակ է Ծառայության խնդիրներից ու ղեկավար նոր կազմից պահանջը՝ բովանդակային փոփոխություններն են: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարեւորել է Քրեակատարողական եւ Պրոբացիայի ոլորտի ռազմավարության նախագծով նախանշված զարգացման ուղղությունները, ինչպես նաեւ առաջիկայում Կառավարությանը ներկայացվող Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որտեղ այլընտրանքային խափանման միջոցների համակարգում նոր մեխանիզմներ են ներդրվում եւ Պրոբացիայի ծառայության մասով գործառույթներ են ավելանում, ինչը ենթադրում է Ծառայությունում նոր ու բանիմաց կադրերի ներգրավում:

Ծառայության պետը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ նշել, որ շատ անելիքներ կան ինստիտուցիոնալ եւ կարողությունների զարգացման ուղղությամբ: «Վստահ եմ, որ նվիրված աշխատանքի արդյունքում կլուծենք մեր առջեւ դրված խնդիրները»,- ասել է Գեւորգ Սիմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ