News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նոր Հաճնում ընտանիքի 5 անդամների մահվան պատճառը կարող էր լինել այն, որ գազօջախն օգտագործել են ջեռուցման նպատակով, ինչը  կտրականապես արգելվում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց AEG Service–ի աշխատող Արմեն Ասատրյանը

Նա նշեց, որ Նոր Հաճնի այս բնակելի շենքը ստուգվել է վեց ամիս առաջ։ Ընդգծեց, որ բնակիչների կողմից թերացումների հաճախակի են հանդիպում.

«Բնակիչները բավականին շատ խախտումներ են թույլ տալիս, նախագծից դուրս, նախագծի շեղումով գազասարքեր են տեղադրում, անգամ ինքնաշեն, ամեն կերպ փորձում են տաքացնել տները, ինչը մեր կողմից արձանագրվում է, թերությունները վերացվում են։ Փականագործի հիշելով բավականին ժամանակ է անցել, շատ տներ է մտել այդ ժամանակ։ Նրա հիշելով նորմալ է եղել բնակարանում ամեն ինչ։  Ստուգել է եւ ըստ նրա՝  թե՛ ծխատար, թե՛ օդատար ուղիները եղել են սարքին», ասել է Ասատրյանը։

Մասնագետի խոսքով՝   բնակիչների կողմից հիմնական խախտումը ձայնաազդանշային համակարգն անջատելն է. «Երևի մտածում են՝ հոսանքը շատ է գրում, սակայն այն շատ քիչ հոսանք է ծախսում։ Թունավորումների հիմնական դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ազդանշանային համակարգերն անջատված են եղել»։

Նա պատմեց, որ տուն մուտք գործելու պահին բնակարանը գազազրկված է եղել, այդ պատճառով վստահ չի կարող ասել՝ ինչն է եղել բնակիչների մահվան պատճառը.

«Բնակարանում վառարան չկար։ Փորձից ելնելով կարծում եմ, որ գազօջախն օգտագործել են ջեռուցման նպատակով, որը կտրականապես արգելվում է։ Բնակարանում 2 գազասարք է աշխատել, գազօջախն ու ջրատաքացուցիչը»։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13-ի սահմանում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել  է 5 քաղաքացու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ նախնական տվյալների, երեխաները եւ նրանց տատը մահացել են շմոլ գազի արտահոսքից: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 279-րդ հոդվածի 3 մասի հականիշներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ