News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում վշտից կոտրված երիտասարդ տղամարդը նետվել է գնացքի անիվների տակ իր սիրելիի ինքնասպանությունից մի քանի օր անց, գրում է Mirror-ը։

29-ամյա Ադամ Հոուերթը պետք է հանդիպեր իր 27-ամյա ընկերուհու՝ Քլոե Սփոնսերի հետ, սակայն վերջինս չեղարկել է հանդիպումը։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երիտասարդ կինը առավոտյան կախվել է իր տանը։

Նշվում է, որ մինչ իր մահը Քլոեն Ադամին տեքստային հաղորդագրություն է ուղարկել։

Վեց օր աց Ադամը անգլիական Մեծ Մանչեսթեր կոմսության Ուիգան քաղաքում նետվել է գնացքի անիվների տակ։

Հայտնի է, որ զույգը սկսել է հանդիպել 2018թ․ հուլիսից, սակայն հարաբերությունները բավական բուռն ու բարդ են եղել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ