News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկարան պատրաստ է վերսկսել գործողությունը Սիրիայում, եթե ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը չկատարեն քրդական կազմավորումներին անվտանգության գոտուց հանելու պարտավորությունները, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կատարե՞լ են իրենց խոստումները։ Ոչ, այսօրվա դրությամբ չեն կատարել։ Անհրաժեշտ է, որպեսզի կատարեն։ Եթե մենք արդյունք չստանանք, ապա ինչպես նախկինում սկսել էինք գործողություն՝ փոձելով պայմանավորվել ԱՄՆ-ի հետ, այնպես էլ կրկին կանենք, ինչ պետք է»,- Չավուշօղլուին է մեջբերում Anadolu-ն։

ԱՄՆ-ը եւ Թուրքիան հոկտեմբերի 17-ին հայտարարել էին, որ պայմանավորվել են Թուրքիայի ռազմական գործողությունը 120 ժամով դադարեցնելու եւ քրդական կազմավորումները Սիրիայի հետ սահմանային գոտուց հանելու մասին։ Հրադադարի ժամկետը լրացել էր հոկտեմբերի 22-ին։ Ավելի ուշ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը լիարժեք չի կատարել Թուրքիայի առջեւ իր պարտավորությունները Սիրիայի հարցով պայմանավորվածությունների շրջանակներում, եւ Անկարան պատրաստ չէ փոխզիջումների գնալ։

ՌԴ-ն եւ Թուրքիան հոկտեմբերի 22-ին փոխըմբռնման մասին 10 կետանոց հուշագիր էին ստորագրել, մասնավորապես, Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի սիրիական կողմում ռուսական ռազմական ոստիկանական եւ սիրիական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների տեղակայման մասին, որոնք պետք է նպաստեին քրդական ջոկատներին սահմանից 30 կմ հեռավորությամբ դուրս բերել։ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ քրդերի դուրսբերումը ժամանակից շուտ է ավարտվել։ Դրանից հետո սկսվել էր ռուս-թուրքական համատեղ պարեկությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ