News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Եվրո-2020»-ի մասնակցելու համար ընտրական մրցարշավի շրջանակներում իտալացիների հետ ֆուտբոլային խաղում Հայաստանի հավաքականի վերջերս կրած պարտությունը շատ ծանր էր երկրի համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

«Իհարկե, դա շատ ծանր ձախողում էր, քանի որ այս տարի մենք ինչ-որ բան անելու հնարավորություն ունեինք, սակայն, ցավոք, դա չստացվեց։ Այժմ պետք է որոշ հետեւություններ արվեն»,- ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաեւ հիշեցրել է, որ ավելի վաղ մինչեւ 2050թ․ Հայաստանը զարգացնելու ռազմավարական ծրագրում ինքը Եվրոպայի կամ Աշխարհի ֆուտբոլի առաջնությունում երկրի հավաքականի հաղթանակի խնդիր էր դրել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին «Եվրո-2020»-ի մասնակցելու համար ընտրական մրցարշավի շրջանակներում իտալացիների հետ ֆուտբոլային խաղում Հայաստանի հավաքականը 9:1 հաշվով պարտվել էր։ Սա անկախ Հայաստանի պատմության մեջ ֆուտբոլային ամենախոշոր պարտությունն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ