News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Կառավարությունը մտածում է մեծացնել տեսչական մարմինների կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ոչ միայն գնալ հետեւանքները արձանագրել եւ տուգանել, այլեւ կանխարգելել նման միջադեպերը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով փաստին,որ օրերս կրկին Ողջի գետը աղտոտվել էր:

«Մենք հասկանում ենք, որ սրանք ժառանգական խնդիրներ են, որոնք վաղ թե ուշ պետք է ի հայտ գային: Կարծում եմ, որ հանգիստ ու մեթոդական աշխատանքով հասնելու ենք մի նպատակի, որը կոչենք «պատասխանատու հանքարդյունաբերություն», ինչպես նաեւ հասկանանք, թե ինչպես կարող ենք վերականգնել տասնամյակների ընթացքում բնությանը հասցված վնասը»,-ասաց Ավինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ