News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Apple Inc-ը սկսել է 1 մլրդ դոլար արժողությամբ նոր կամպուսի կառուցումը Տեխաս նահանգի Օստին քաղաքում՝ այն ձեռնարկության մոտ, որտեղ արտադրվում են MacBook Pro նոր նոթբուքերը, հայտնում է Reuters-ը։

Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկը պատրաստվում է ֆաբրիկայով էքսկուրսիա անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար։

Ընկերությունը քննադատության է ենթարկվել Թրամփի կողմից՝ կապված այն բանի հետ, որ իր արտադրանքի մեծ մասը Չինաստանում է արտադրում։ Սակայն Կուկը եւ Թրամփը լավ հարաբերություններ ունեն։

Ըստ Apple-ի, 3 3լրդ ք/ֆուտ տարածքով նոր կամպուսում, որի կառուցման ընդհանուր արժեքը կկազմի 1 մլրդ դոլար, սկզբնական փուլում կտեղակայվեն 5000 աշխատակիցներ, սակայն այնուհետեւ դրա հնարավորությունները կաճեն մինչեւ 15 000-ի։

Օստինը ԱՄՆ-ի ամենաարագ զարգացող քաղաքներից է, որը մոտ 1 մլն բնակչություն ունի։

Ընկերությունը նաեւ շարունակում է ընդլայնվել Բոուլդերում, Կալվեր Սիթիում, Նյու Յորքում, Փիթսբուրգում, Սան Դիեգոյում եւ Սիեթլում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ