News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ամերիաբանկի» բիզնես-վարկավորման պորտֆելը ընթացիկ տարվա ինը ամիսների արդյունքներով աճել է 40 տոկոսով՝ կազմելով 25 մլրդ դրամ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ամերիաբանկի» մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը։

Նրա խոսքերով, թվային հարթակների միջոցով տրամադրված բիզնես-վարկերի գումարային ծավալն աճել է երեք անգամ։ Տվյալ պահին ավելի քան 3 մլրդ դրամի ավելի քան 1000 բիզնես-վարկեր տրամադրվել են հենց այդ ճանապարհով, նշեց Բարսեղյանը՝ ընդգծելով, որ բանկը ձգտում է պահպանել թվային ծառայությունների աճի նման բարձր տեմպերը։ Հենց այս նպատակով է «Ամերիաբանկը» մշակել նոր բանկային ապրանքներ, որոնք հասանելի կլինեն արդեն հաջորդ շաբաթվանից։ Բարսեղյանը տեղեկացրեց, որ «Ամերիաբանկը» հնարավորություն է տալիս փոքր եւ միջին բիզնեսին մինչեւ 150 մլն դրամ վարկի տրամադրման համար դիմել առցանց ռեժիմով։ Համակարգի մեջ ներբեռնելով բոլոր փաստատթղթերը՝ ՓՄԲ-ի ներկայացուցիչները կկարողանան առցանց ռեժիմով հետեւել վարկի տրամադրման հայտին։

Այսպիսով, ստեղծվել են նոր պայմաններ վարկերի ստացման գործընթացն արագացնելու համար, նշեց նա։ Բարսեղյանը տեղեկացրեց, որ ընկերությանն անհրաժեշտ է համակարգում միայն մեկ անգամ գրանցվել եւ հետագայում հայտով դիմել այլ վարկեր ստանալու համար։ Բացի այդ, 1-10 մլն դրամի վարկերը կարելի կլինի 5 րոպեի ընթացքում ստանալ, մեծ մասամբ՝ առանց բանկ այցելելու։ Եթե վարկն ավտոմատ կերպով չի հաստատվում, բանկի մասնագետը կայցելի հայտը ներկայացրած ընկերություն, կկատարի գործունեության վերլուծություն եւ տեղում նախնական պատասխան կտա։ Անցկացված վերլուծության հիման վրա վարկը կարող է տեղում հաստատվել, իսկ հնարավոր է անհրաժեշտ լինի լրացուցիչ ժամանակ՝ ոչ ավել, քան մեկ աշխատանքային օր։ Վարկը տրամադրվում է առանց կանխավճարի, իսկ վաղաժամկետ մարման դեպքում տուգանքների վճարում չի ենթադրում։ Նշված գումարի շրջանակներում կա նաեւ այլ բանկերից վերցված վարկերի վերավարկավորման հնարավորություն՝ առանց այդ բանկեր այցելելու։

Երրորդ առցանց ծառայությունը ենթադրում է 10-20 մլն դրամ գումարով վարկի տրամադրում։ Տվյալ դեպքում վարկը տրամադրվում է գրավի դիմաց, սակայն այստեղ էլ բանկը բավական լոյալ քաղաքականություն է վարում։ Եթե անշարժ գույքը գրավ դնելու որոշում է կայացվել, գրավ դրված ունեցվածքի գինը կարող է վարկի գումարի 50 տոկոսը կազմել, ավտոմեքենայի դեպքում տոկոսը բարձր կլինի։ Այս ծառայությունը նույնպես այլ բանկերում եւ վարկային կազմակերպություններում վարկերի վերավարկավորման հնարավորություն է ընձեռում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ