News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Business Ryokan Asahi հյուրանոցը տեղակայված է Ֆուկուոկա քաղաքի հիմնական առեւտրային եւ զվարճանքների Տենջին շրջանից մոտ 15 րոպե քայլելու հեռավորությամբ։ Հյուրանոցն առաջարկում է մեկ գիշերվա համար 130 իենով (մոտ 1,2 դոլար) համարներ՝ մի պայմանով, որ այցելուն պետք է համաձայնի համարում իր գտնվելու ժամանակահատվածը հեռարձակվի YouTube-ով, հայտնում է Nat- geo-ն։

Ծառայությունից օգտվելու համար պետք չէ լինել հանրահայտ մարդ կամ ինչ-որ կանոններ պահպանել համարում։ Միակ սահմանափակումն այն է, որ չի կարելի մերկանալ։ Հագուստ փոխելու համար կա ընդհանուր բաղնիք։ Ըստ էության, այցելուն պարզապես փոխանակում է իր անձնական գաղտնիությունը հյուրանոցի ոչ թանկարժեք համարի հետ։

Ресурс SoraNews24-ն իր թղթակից Մասանուկիին ուղարկել է այդ հյուրանոց՝ համարում ապրելու պայմաններին ծանոթանալու եւ YouTube-աստղի վերածվելու համար։

Մասանուկին հայտնել է, որ տեսախցիկը համարում այնպես է տեղադրված, որպեսզի «կույր» գոտիներ չլինեն։ Այսինքն, դուք չեք կարող դուրս գալ կադրից, բացառությամբ բաղնիք եւ զուգարան գնալիս։ Միաժամանակ, հեռարձակումը միայն առանց ձայնի պատկերն է փոխանցում։ Դա արված է նրա համար, որպեսզի խուսափեն հեղինակային իրավունքների խախտման բողոքներից, եթե այցելուները երաժշտություն լսեն։

«Հյուրանոցի միակ տարօրինակությունը մոնոբլոկային տաքացուցիչ-օդորակիչն է, որի երկու ժամվա աշխատանքն արժի 100 իեն, այսինքն, դրա օգտագործման համար ավելի շատ կարելի է ծախսել, քան ամբողջ համարի համար»,- տարակուսում է Մասանուկին։

130 իենով համարները հասանելի են բոլոր օրերին, այդ թվում՝ հանգստյան։ Նոյեմբերի 19-ի դրությամբ, YouTube-ում մեկ շաբաթ առաջ ստեղծված One Dollar Hotel ալիքը արդեն 2000 հետեւորդ ունի, իսկ ամենահանրահայտ տեսանյութը 69 000 դիտում է հավաքել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ