News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանը հսկայական գինեգործական պոտենցիալ ունի, սակայն զբոսաշրջային ոլորտի մեծացման պատճառով մենք չենք կարող ավելացնել արտահանումը։ Այս մասին հայ-իտալական բիզնես-ֆորումի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մասնակիցներից մեկի հարցին՝ հայկական գինիների մասին, որոնք նա «աշխարհում լավագույններից մեկն» է անվանել, վարչապետ պատասխանել է․ «Ես չէի համարձակվի ասել, թե հայկական գինին լավագույնն է աշխարհում, երբ ես Իտալիայում եմ»։

Փաշինյանը նշել է գինեգործության նոր ոլորտի մասին, որը հայտնվում է Հայաստանում։ Խոսքն, այսպես ասած, մրգային գինիների մասին է։ «Մեզ մոտ մրգային գինիների արտահանման հսկայական՝ մոտ 64 տոկոս աճ կա»,- ասել է նա։

Փաշինյամը պարզաբանել է, որ մրգային գինիները շատ հանրահայտ են Չինաստանում, սակայն, ցավոք, հասկանալի պատճառներով Հայաստանը չի կարող արդարացնել չինական շուկայի բոլոր սպասումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ