Հարավային Կորեան չի դադարեցնի Ճապոնիայի հետ հետախույզների փոխանակման մասին համաձայնագիրը, հաղորդում է Reuters-ը:
Սեուլի հայտարարած որոշումը, հավանաբար, հավանություն կստանա Վաշինգտոնի կողմից, որը ճնշում է գործադրել երկու ասիացի գործընկերների վրա՝ պայմանագիրը պահպանելու համար:
Հայտարարությունն արվել է հետախույզների փոխանակման մասին պայմանագրի ժամկետի լրանալուց մի քանի ժամ առաջ:
Օգոստոսին Հարավային Կորեան Ճապոնիային տեղեկացրել է, որ դադարեցնում է հետախույզների փոխանակումը, որից հետո Տոկիոն արտահանման սահմանափակումներ է սահմանում:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Հարավային Կորեան «ռազմավարական որոշում» է կայացրել, եւ երկկողմ հարաբերությունները կենսական կարեւորություն ունեն:
Ճապոնիայի առեւտրի նախարարության հաղորդմամբ՝ բանակցություններ են ընթանում Հարավային Կորեայի հետ՝ կապված արտահանման հսկողության հետ:
Ելույթ ունենալով Նագոյայում, որտեղ ընթանում է G20-ի նախարարական հանդիպումը, Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Թոշիմիցու Մոտեգին հայտնել է, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը որոշիչ նշանակություն ունի:
Հարավկորեացի պաշտոնյան հայտնել է, որ ավելի վաղ ընդունված որոշումը ժամանակավոր էր, եւ որ դեռեւս տարաձայնությունների լուծման համար վերջնաժամկետ ընդունված չէ, իսկ Սեուլը կդադարեցնի պայմանագրի գործողությունը, եթե համաձայնություն ձեռք չբերվի: