News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիբեռանվտանգության հետ կապված միջազգային վարկանիշներում Հայաստանի ցածր դիրքերը կապված են փաստաթղթավորման բացակայության հետ։ Այս մասին այսօր ArmSec համաժողովում քննարկումների ժամանակ ասաց Нelix Consulting ընկերության ղեկավար Արամ Մխիթարյանը՝ խոսելով այն հանգամանքի մասին, որ Հայաստանը մշտապես միջազգային վարկանիշների «պոչին» է գտնվում։

Նրա խոսքերով, անհրաժեշտ է կողմնորոշվել, թե ինչն է ավելի կարեւոր՝ կիբեռանվտանգության միջազգային վարկանիշներում լավ տեղերը, թե կիբեռանվտանգության ապահովման իրական հիմքերը։ «Անկախ վարկանիշներից , մենք երկիր ենք, որը մշտական կիբեռպատերազմի մեջ է հարեւան Ադրբեջանի հետ։ Այսպես թե այնպես մենք ստիպված ենք անընդհատ պաշտպանվել , հնարավոր է, նաեւ այդ պատճառով փաստաթղթավորման համար ժամանակ չի մնում»,- հայտարարեց Մխիթարյանը։ Նա ընդգծեց, որ վարկանիշներում լավ դիրքերը կիբեռանվտանգության իրական բարձր մակարդակ չեն երաշխավորում։ Սրա հետ կապված՝ նա նշեց Վրաստանի իրավիճակը՝ ասելով, որ թեեւ այդ երկիրը վարկանիշներում առաջատար դիրքեր է զբաղեցնում, միեւնույն է, չկարողացավ դիմակայել վերջին կիբեռգրոհին, երբ մեկ օրվա մեջ մոտ 2000 նման դեպք էր գրանցվել։

Մխիթարյանն առաջարկեց կիբեռանվտանգության հարցը պատշաճ մակարդակի կրթության ապահովման տեսակետից դիտարկել։ «Մենք ունենք օգտատերերի, այսպես ասած, կիբեռհիգիենայի հետ կապված խնդիր։ Մարդիկ չգիտեն ինչպես ճիշտ օգտագործել տեխնոլոգիաները։ Վերջին կիբեռգրոհները եղել են մարդկային սխալի պատճառով»,- հայտարարեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ