News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵՄ-ը ողջունում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA) իրականացման եւ վերաձեւավորման հարցում Հայաստանի հակվածությունը: Այս մասին հայտարարել է արտաքին կապերի եվրոպական ծառայությունում Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի հարցերով տնօրենի տեղակալ Լյուկ Դեւինը:

Ելույթ ունենալով ՀԸԳՀ ստորագրման 2-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում՝ Դեւինը նշել է, որ հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, որպեսզի քննարկի համաձայնագրի իրականացման ուղղությամբ քայլերը, որոնք ձեռնարկում է Հայաստանը:

Նա նշել է, որ «Արեւելյան գործընկերությունը» նշում է իր տասնամյակը, եւ ԵՄ-ում ուրախ են, որ կարող են Հայաստանի հետ կիրառել դիֆերենցիացիայի սկզբունքը:

Նրա խոսքով՝ ԵՄ դիրքորոշման ապացույց է GSP + մեխանիզմի պահպանումը:

ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ ՀԸԳՀ-ը ներդնում է եվրոպական ստանդարտներ առեւտրի, ներդրումների ոլորտներում, բիզնեսի հնարավորությունների, նոր աշխատատեղերի եւ էկոլոգիական հարցերի համար:

«Ուրախ ենք, որ քաղաքացիական հանրությունն իր ներդրումն է ունենում այդ համաձայնագրի իրականացման գործում»,- հավելել է նա՝ նշելով, որ ուրախ են տեսնել ՀՀ կառավարության՝ դատական համակարգի բարեփոխումների ռազմավարությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ