News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլյան դեպքերի ամբողջական բացահայտում չի լինելու առանց Սերժ Սարգսյանին լսելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հրավիրվելու է: Մամուլին հետեւելով ինքներդ էլ տեսնում եք, որ կան անհանգստություններ, որ այսպես թե այնպես հրավիրվելու են եւ պետք է պատրաստ լինեն գալու: Չգալն էլ իրենց իրավունքն է, ոչ մեկին հանձնաժողովը իրավունք չունի պարտադրելու: Բայց այս պահի դրությամբ որեւէ զինվորական չի մերժել: Ներդաշնակ աշխատում ենք: Կգան թե չեն, գա, չգիտեմ, բայց եթե չգան, ոչ մի կաշկանդվածություն չունենք մեր հարցերը հնչեցնելու: Չգալը շատ լուրջ քաղաքական պատասխանատվություն է լինելու, չգալ  հանձնաժողով, որը միտված է ճշմարտությունը բացահայտելուն»,-ասաց նա:

Քոչարյանը նաեւ հավելեց. «Մենք ունենք մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի չպարզաբանված հանգամանքներ, ունեցել ենք խոչընդոտներ, բայց դրանք հաղթահարելով գնում ենք առաջ: Միայն Զինված ուժերը չեն, պատրաստվում ենք հրավեր ուղարկել այլ ուժային կառույցներ, որոնք այդ ժամանակ պետք է որ տիրապետեին մեզ հետաքրքրող տեղեկատվությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ