News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկը լուրջ մարտահրավեր է համարում, որ սպառողները վարկերն ընկալում են բացառապես որպես դրամական միջոցներ, այլ ոչ թե իրենց վրա վերցված պարտավորություն։ Այս մասին խորհրդարանի «Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, նոյեմբերի 29-ին ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի Սպառողների իրավունքների պաշտպանության եւ ֆինանսական կրթության կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։

Նրա խոսքով՝  որոշ մարտահրավերներ զուտ հայկական առանձնահատկություն չունեն, այլ բնորոշ են շատ այլ երկրներին նույնպես։ «Օրինակ, խնդիրներից մեկը, որին մշտապես բախվում ենք, սպառողի այն վարքային ընկալումն է, թե վարկավորումն իրականացվում է միայն ֆինանսական հաստատության եւ պետության շրջանակում, եւ ինքը՝ սպառողը, ոչ մի պատասխանատվություն չի կրում այդ պարտավորության համար... Սպառողը հաճախ ավելի շատ հոգում է ներկայի, քան ապագայի մասին, եւ արդյունքում՝ օրինակ, նախընտրում է սպառել այսօր, այլ ոչ թե խնայել երկարաժամկետ հեռանկարի համար։ Մենք նաեւ տեսնում ենք, որ սպառողները հաճախ վարկային միջոցները ծախսում են աննպատակահարմար»,- պարզաբանել է Մկրտչյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ