News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Շնորհակալ եմ վստահության համար եւ տալիս եմ իմ համաձայնությունը առաջադրվելու եւ մասնակցելու 2020 թվականին Արցախի նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:

«Ես այս քաղաքական պայքարի մեջ եմ մտնում հանուն մեր ժողովրդի համերաշխության եւ միասնության, հանուն արցախցու արժանապատվության»,-ընդգծեց Բալասանյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Մենք առավել կարեւորում ենք հետեւյալը՝ Հայաստանը որպես Արցախի եւ նրա բնակչության ֆիզիկական անվտանգության երախավոր որքանո՞վ է համարժեք գնահատում եւ արձագանքում հայկական երկու պետություններին նետված նոր մարտահրավերներին: Արդյոք բավարար չափով են չեզոքացվում առկա սպառնալիքները:

2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանփոխության արդյունքում Արցախի խնդրի կարգավորման հարցում ստեղծվեց նոր իրավիճակ՝ պայմանավորված ՀՀ իշխանությունների որդեգրած նոր մոտեցումներով, սկզբունքներով, մարտավարությամբ եւ ռազմավարությամբ: ՀՀ-ում ստեղծված այս նոր իրողություններին արագ արձագանքեցին Ադրբեջանի իշխանությունները: Նրանց ռազմավարությունը  մնաց նույնը՝ այն է՝ վերացնել Արցախի սուբյեկտայնությունը, տարածքը բռնակցել իրեն, իսկ տեղի բնակչության համար նախատեսել Բաքվի, Սումգայիթի, Գանձակի եւ հայկական այլ բնակավայրերի հայության ճակատագիրը, իսկ մարտավարության մեջ տեղի ունեցան փոփոխություններ»,-ասաց Բալասանյանը:

Վիտալի Բալասանյանը նկատեց, որ Արցախն արդեն կայացած պետություն է իր ինստիտուտներով. «Այո, դեռեւս կա Արցախի չլուծված հիմնախնդիր, որը պետք է լուծվի: Այդ հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախի եւ Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը եւ հակամարտության ուժային լուծումից հրաժարումը պետք է ելակետային դառնա, ոչ թե հանդես գա նրանց միջեւ բանակցությունների վերջնակետ: Մեր կողմից Ադրբեջանին բավականին զիջումներ արդեն իսկ արվել են: Զիջել ենք, երբ 1994-ին ստորագրեցինք զինադադարի մասին համաձայնագիրը, զիջեցինք, երբ դադարեցրինք դառնալ բանակցային կողմ, զիջեցինք, երբ 2016-ի ապրիլին համաձայնեցինք կասեցնել հաջողությամբ իրականացվող հակահարձակումն Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ»,-ընդգծեց Վիտալի Բալասանյանը:

Նա նկատեց, որ պատերազմող երկրի համար մեծ շռայլություն եւ պարտության նախապայման է առկա աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ համարժեք գնահատելը. «Մեր երկրի անվտանգությունը մեծացնելու համար անհրաժեշտ հրամայական է առավել սեղմ ժամկետներում վերականգնել ժողովրդի խարխլված համերաշխությունը, վերացնել աղքատությունը, սոցիալական արդարության դեֆիցիտը, առավել արդյունավետ դարձնել տնտեսության կառավարումը: Արցախիցն պետք է ապրի արժանապատիվ կյանքով, պատանդին պետք է ստանա հայեցի դաստիարակություն եւ կրթություն»,-ընդգծեց նա:

Նշենք, որ «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն որոշում կայացվեց Վիտալի Բալասանյանին առաջադրել Արցախի նախագահի թեկնածու: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում փոքր ՀԷԿ-երի հետ կապված վիճակը մտահոգիչ է․ Գրիգորի Սահակյան
Մենք սովոր ենք ապրել օրվա հոգսերով՝ չմտածելով վաղվա մասին․․․
Ողբերգական վթար Ստեփանակերտում. վթարի պատճառը վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումն է եղել
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը...
Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը նախազգուշական հացադուլ է սկսել՝ ընդդեմ ՀԷԿ-աշինության
Ելնելով քրեորեն հետապնդելի կոռուպցիոն գործարքների շրջանակում Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ-երի անվերահսկելի շինարարության հետեւանքով...
Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ ռազմական խորհրդի նիստին. ամփոփվել են 2019-ի արդյունքները
Նախագահ Սահակյանը 2019 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքները...
«Լուրջ սպառնալիքներ կան». Արցախի նախագահի խորհրդականը` զինվորների` հեռախոս ունենալու կարգի մասին
Կարելի է քննարկել նույնիսկ քրեական պատասխանատվության հարցը...
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը Հայկ Խանումյանին առաջադրեց Արցախի նախագահի թեկնածու
Խանումյանը բացառեց որեւէ համագործակցություն համակարգային կոռուպցիա ստեղծած, իշխանությունը եւ բիզնեսը միաձուլած քաղաքական ուժերի...