News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հետեւողականորեն դիրքորոշում է արտահայտել պետության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունների վերաբերյալ՝ կարեւորելով Արցախի անկախության միջազգային ճանաչման եւ անվտանգության երաշխավորման հրամայականը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարին ասել է կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Մենք պնդել ենք եւ շարունակելու ենք պնդել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն բանակցություններին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցության պարագայում, իսկ առաջարկվող լուծման տարբերակներն ու առաջարկները առաջին հերթին պետք է ընդունելի լինեն հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի ժողովրդի համար: Բանակցություններում սակարկման առարկա չեն կարող հանդիսանալ Արցախի անկախ կարգավիճակը եւ Արցախի ժողովրդի բնական իրավունքների ճանաչումն ու հարգումը»,- նշել է ԱԺԿ նախագահը:

Ա. Ղուլյանը համոզված է, որ արդարացի պահանջը հասանելի դարձնելու եւ այս հարցում լուրջ հաջողություններ ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ առավելագույնս ներգրավելու հայկական Սփյուռքի եւ օտարերկրյա գործընկերների ներուժը:

Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու միջազգային գործընկերների հետ ընդգրկուն համագործակցության քաղաքականությունը՝ պատրաստ լինելով անդամակցելու այնպիսի քաղաքական միավորումների, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգումը, ազգերի ինքնորոշման սկզբունքը եւ պետությունների ինքնիշխան հավասարությունը համագործակցության ամենաբարձր արժեքներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ