News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Գյումրիում բնապահպանները անհանգստացած են. Շիրակի մարզի առանց այն էլ սակավաթիվ կանաչ գոտիները ավելի են նվազել եւ անտառների վերականգնման համար անհրաժեշտ են տարիներ: Ըստ բնապահպանների` անտառտնտեսության 60 տոկոսն է միայն պահպանված: Նրանք գտնում են, որ խնդիրը մտահոգիչ պետք է լինի, ոչ միայն բնապահպանների համար, այլ նաեւ կառավարական մակարդակի մոտեցում է անհրաժեշտ:

Գյումրիի Անտառտնտեսության գլխավոր մասնագետ Աշոտ Վալեսյանի կարծիքով` Շիրակի մարզում վերջին տարիներին ծառահատումներ գրեթե չեն կատարվել, սակայն ոչ այն պատճառով, որ վերահսկողությունն է ուժեղացել, այլ անտառային տարածքների թիվն է նվազել:

«Մասնակի ծառատունկեր կատարվել են, բայց դա խնդրի լուծում չէ: Բնապահպանության նախարարությունը պետք է այս առումով լուրջ քայլել ձեռնարկի»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աշոտ Վալեսյանը:

Օրերս էլ բնապահպանները դիմում-նամակ են ուղարկել  Բնապահպանության եւ Գյուղատնտեսության նախարարներին` պահանջելով դադարեցնել Հայաստանի անտառների ոչնչացումը: Ըստ բնապահպանների` պաշտոնական տվյալները, որ հրապարակում է բնապահպանության նախարարությունը, իրականությունից հեռու են:

«Մեր անտառային տարածքները ոչ միայն չեն ավելացել, այլ նաեւ կրճատվել են: Օրենքները, որ մշակվում են անտառծածկույթը պահպանելու ուղղությամբ, այդպես էլ մնում է թղթի վրա»,- ասել է նա: Գյումրիում գործող «Գեոֆոն» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Լեւոն Մարտիրոսյանի համոզմամբ, խնդիրը տարիներ շարունակ անհանգստացնող է եղել, բազմիցս է այդ մասին տեղյակ պահվել, սակայն գործնական քայլեր այդ ուղղությամբ չեն կատարվել:

«Մեզ այլ բան չէր մնում, քան խնդիրը բարձրացնել պետական մակարդակով»,-ասել է բնապահպանը: Իսկ Ֆեդերիկ Գասպարյանը հավելել է. «Պետական մարմինները պետք է հասկանան, որ անտառը ֆինանսավորման աղբյուր չէ, ռեսուրս չէ, որը պետք է վաճառել` գումար վաստակելու համար, այլ ապրելու անհրաժեշտ պայման է: Ավելին. անտառների վերականգնման համար անհրաժեշտ են տարիներ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ