News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Կանայք հանուն խաղաղության արշավը ունի 1.5 տարվա պատմություն, ուղիղ կապ ունի Հայաստանում փոփոխությունների հետ, եւ այն հանգամանքով, որ Հայաստանի վարչապետ դարձավ ամուսինս, ես էլ ավտոմատ կերպով վարչապետի տիկին կամ երկրի ղեկավարի տիկին։ Այս մասին «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովի ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Քանի որ բազմիցս ասել եմ, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում որպես գլխավոր խմբագիր, շատ մոտիկից եմ հետեւել պատերազմական գործողություններին, երկու կողմերին եկող լրատվությանը, ռազմական հանցագործություններին, բազմաթիվ– բազմաթիվ սարսափելի իրադարձությունների մասին լրատվությանը:

Եվ իմ միջով է անցել այն որպես կին եւ որպես մայր, անմիջապես փոփոխություններից հետո եւ նաեւ քանի որ վտանգը կա, որ հակամարտության կողմերից մեկը նորից սկսել պատերազմը եւ մտածել, որ լայնածավալ պատերազմական գործողությունների միջոցով կարող է ավելի արագ լուծման հասնել ղարաբաղյան հակամարտությունում, ես որոշեցի մի բան անել, որը ես կարող եմ հանգիստ լինել, որ ինչ որ բան արեցի այն կանխելու համար։

Եւ այդպես ծնվեց «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որը դեկլարատիվ բնույթ ունի ըստ էության, որի մասին առաջինը խոսեցի Մոսկվա կատարած իմ առաջին այցի ժամանակ»,-ասաց Աննա Հակոբյանը:

Նա հավելեց, որ շատ-շատ հարգելի ռուս կանայք ողջունեցին գաղափարը, իր առաջարկով եկան Արցախ, կանգնեցին զինվորների կողքին եւ այդ նույն ուղերձը արեցին։

«Ո՞րն է այդ ուղերձը։ Ուղերձը հետեւյալն է՝ Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին, ներգրաված կողմերին եւ միջնորդ երկրներին, մենք, որպես կին եւ մայր, հորդորում ենք եւ պահանջում ենք՝ Ղարաբաղյան հակամարտության պարագայում երբեւէ չգնալ ռազմական ճանապարհով, թույլ չտալ ռազմական գործողությունների կրկնություն եւ փորձել հակամարտության լուծումը գտնել խաղաղ բանակցությունների միջոցով։

Իմ կարծիքով ավելի պարզ, ավելի հասկանալի ուղերձ հնարավոր չէ։ Ինչու այս ուղերձը, քանի որ ասացի, ամեն պահի կարող են սկսել գործողություններ, բայց ինչով եմ հիմնավորում այս ուղերձը, հիմնավորում եմ նրանով, որ զինադադարի կնքումից անցել է 25 տարի եւ 25 տարվա ընթացքում մենք ունենք բանակցային գործընթաց, որը ինչ–որ փուլերով շարժվել է, սակայն մենք նույն տեղում ենք գտնվում, ինչ զինադադարի կնքնման պահին։

Այս ընթացքում մենք ունենք սողացող պատերազմ, 25 տարի, ամեն ամիս, ամեն շաբաթ զոհեր ենք ունենում 2 կողմից։ Այդ զոհերը մեզ չեն մոտեցնում հակամարտության կարգավորմանը 1 սմ անգամ։ Բայց հերիք չի զոհերը, որ ունենում ենք, հակամարտության կողմերից մեկի մտքով անցավ 2016–ին, որ իրենք կարող են լայնամասշտաբ հարձակում սկսել եւ փորձել մի քանի օրվա ընթացքում լուծել հարցը եւ իրենց երազանքների կատարմանը հասնել, ինչպես իրենք են ձեւակերպում։ Բայց ինչ ցույց տվեց նաեւ այդ փորձը, այդքան տարի այդ կողմը պատրաստվում էր, զինվում էր, ամենանորար, ամենաթանկարժեք զինքեր էր գնում եւ բազմաթիվ զեկույցներ կան, որ սպառազինությունների մրցավաքը լավ տեղ չի հասցնի։ Այսինքն 22 տարի պատրաստվելուց հետո փորձ անել պատերազմի միջոցով լուծել այդ կոնֆլիկտը եւ ունենալ այն ինչ ունենք, իսկ ունենք այն, որ իրենք ունեցան մոտ 1000 զոհ, մենք՝ 100 զոհ։ Եւ նորից հակամարտությունը գտնվում է այն կետի վրա, ինչ կետի վրա գտնվել է զինադադարը կնքելու պահին։ Եւ այսպես, իմ խորին համոզմամբ կարելի է շարունակել եւս 25 տարի, կարելի է ժառանգել այս հակամարտությունը մեր թոռներին, ծոռներին եւ այդպես սողացող պատերազմի պայմաններում ամեն տարի ունենալ զոհ, մյուս տարբերակը որն է, մյուս տարբերակն այն է, որ ինչպես ես, ինչպես հայ բազմաթիվ կանայք, հակամարտության մյուս երկրի կանայք։ Չեմ ասում, որ միայն կանանց այս ուղերձը կօգնի, սակայն դա շատ կարեւր կշիռ ունեցող խոսք կլինի՝ դադարեցնելու այս պրակտիկան եւ ի վերջո նստելու բանակցությունների սեղանի շուրջ եւ բանակցային գործընթացի արդյունքում գտնել լուծում»,-ընդգծեց Աննա Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ այսօր ունենք դրա համար բազմաթիվ նախապայմաններ, լավ պայմաններ, մնում է ջանքերը համատեղենք եւ քաղաքական կամք դրսեւորենք։ «Այսինքն եւս մեկ անգամ ավելի պարզ լինելու համար ասեմ, որ այս ուղերձը չի մտնում այնուամենայնիվ Ղարաբաղյան հակամարտության բովանդակության մեջ, առհասարակ ոչինչ չունի ընդհանուր թե ինչ լուծում գտնի, որովհետեւ, իմ խորին համոզմամբ դրանք շատ դելիկատ եւ նուրբ հարցեր են եւ համենայնդեպս հանրային այսպիսի մեծ եւ ոչ այս պահին պետք է քննարկվեն։ Իմ ուղերձը եւ այս արշավի բուն նպատակն է, որ կանխվի հաջորդ զոհը։ Որովհետեւ մենք խոսում ենք զոհերի մասին, բերում ենք վիճակագրություն, մոռանում ենք, որ խոսում ենք մարդկային կյանքերի մասին, օրինակ, որ ես խոսում եմ 10 զոհի մասին, մոռանում ենք, որ խոսում են 10 ընտանիքի մասին, 10 մարդու մասին, նրա ծնողների մասին, որբացած երեխայի մասին, դժբախտ մոր ասին։ Վիճակագրության մեջ ամեն ինչ տեսնելը շատ դժվար է եւ իմ ուղերձի եւ արշավի իմաստն այն է, անընդհատ հիշեցնել, որ դրանք ռեալ կյանքեր են, եւ մենք իրավունք չունենք պատասխանատվություն չկրել։ Ես, համենայնդեպս, որպես վարչապետի տիկին, ինձ պատասխանատու եմ համարում ամեն կյանքի համար եւ չեմ կարող իմ խոսքը չասել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ