News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրյուսելում հայերի կողմից կազմակերպված «Թուրքիայում հայ լինել» անունը կրող կոնֆերանսին մասնակցել եւ ելույթով հանդես է եկել հայտնի թուրք գրող Քեմալը Յալչընը:

Թուրքական Atilim-ի փոխանցմամբ` թուրք գրողն իր ելույթի սկզբում հայերենով, ասորերենով եւ թուրքերենով ողջունել է մասնակիցներին:  Քեմալ Յալչընը պատմական անդրադարձ է կատարել` շեշտելով, որ եթե Ցեղասպանություն տեղի ունեցած չլիներ, այսօր Թուրքիայում կապրեր 15 մլն ոչ մահմեդական:

«Պատմությունը մարդկության դեմ իրականացված հանցանքները երբեք չի ներել: Մեր ապրած ցավերը թող մնայուն խաղաղության եւ արդարության հիմքը լինեն: Ես որպես թուրք գրող, հայերից եւ ասորիներից ներողություն եմ խնդրում: Ցանկանում եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին գտնվող Մետաքսի ճանապարհի կամուրջը (Անիի պատմական կամուրջը) վերանորոգվի եւ խորհրդանշի հայ եւ թուրք ժողովուրդների եղբայրությունը: Մի օր էլ այդ կամուրջի մոտ կհանդիպենք եւ գավաթ կբարձրացնենք»,-եզրափակել է իր խոսքը Քեմալ Յալչընը:

Նշենք, որ Գերմանիայում հաստատված թուրք գրողը հեղինակել է  «Սարը գելին» վեպը, որի մեջ նկարագրել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի պատմությունը, ովքեր ստիպած են եղել իրենց քուրդ ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ