News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի դեկտեմբերի 5-ի նիստում հանդես եկավ առաջարկով՝ դադարեցնել շրջակա միջավայրի պահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա գործունեությունը, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ քվեարկության ժամանակ հավանության դեպքում խորհրդարանը համապատասխան հարցմամբ պետք է դիմի հանրապետության վարչապետին, քանի որ, ըստ օրենսդրության, միայն վարչապետն է պաշտոնից ազատում այս կամ այն նախարարության ղեկավարին:

Սակայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք հիմքեր չեն տեսնում իր զբաղեցրած պաշտոնից Գրիգորյանի հրաժարականի համար:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ խորհրդարանում ներկայացված իրենց քաղաքական ուժը քվեարկությանը չի մասնակցի:

Արդյունքում 17 կողմ եւ 67 դեմ ձայներով խորհրդարանը չաջակցեց «Լուսավոր Հայաստանի» առաջարկը:

Նշենք նաեւ, որ «Լուսավոր Հայաստանը» իր դժգոհությունն է հայտնել շրջակա միջավայրի պահպանության նախարարի գործունեության վերաբերյալ, հատկապես անտառտնտեսության ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ