News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամանորին ընդառաջ եւ մինչեւ հունվարի 31-ը Ucom  բաժանորդների սպասարկման կենտրոններից ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ սմարթֆոն գնելիս uԿանխավճարի նոր եւ ընթացիկ, ինչպես նաեւ Ունիվերսալ/Ունիվերսալ սակագնային պլանների բաժանորդները լրացուցիչ կստանան ավելի շատ գիգաբայթեր 2 տարվա ընթացքում։ Գիգաբայթերի ծավալը կկրկնապատկվի այս կամ այն սակագնային պլանով նախատեսված ինտերնետի ծավալին համապատասխան։ Մասնավորապես, uԿանխավճար ծառայության բաժանորդները կարող են ստանալ մինչեւ 12 ԳԲ ինտերնետ, իսկ Ունիվերսալ/Ունիվերսալ հետվճարային ծառայության բաժանորդները հնարավորություն կունենան ստանալու մինչեւ 90 ԳԲ 2 տարվա ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը, այս փուլում, օրինակ, Xiaomi Redmi 8 սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ընդամենը 67 900 դրամով, ընդ որում՝ ապառիկով ձեռք բերելու դեպքում բաժանորդները կարող են վճարել ընդամենը 2550 դրամ ասմական՝ 36 ամսվա ընթացքում։

Առաջիկայում ընդամենը 99 900 դրամով կարելի կլինի գնել նաեւ Samsung Galaxy A20s սմարթֆոն, իսկ նույն սմարթֆոնն ապառիկ գնելու դեպքում ամսական վճարելու են 3750 դրամ 36 ամսվա ընթացքում։ Այս մոդելը ներկայացվելու է սեւ, կապույտ եւ կարմիր գույներով, որի գնման ժամանակ բաժանորդները կստանան նաեւ սեւ, կապույտ եւ վարդագույն Eardots ականջակալներ։

«Սա հիանալի հնարավորություն է՝ մերձավորներին նվիրելու հաճելի եւ ամանորյա նվեր։ Նոր սերնդի սմարթֆոնները՝ շատ լավ տեխնիկական հնարավորություններով, շատ մատչելի գներով, դրանց հետ տրամադրվող ականջակալներով եւ գիգաբայթերի կրկնակի ծավալով, միայն կնպաստեն Նոր տարում հոգեւոր շփմանը»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ավելացնենք, որ այս առաջարկի շրջանակում որոշակի ժաամանակով բաժանորդ մնալու պարտավորություն ստորագրելու անհրաժեշտություն չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ