News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հյուսիսում Ամյեն քաղաքի մերձակայքում Ռենանկուր տեղանքում ծրագրված պեղումների ժամանակ Պրոֆիլակտիկ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inrap) մասնագետները պեղել են վաղ պալեոլիթի դարաշրջանի զարմանալի «Վեներա»: Այս արձանիկը բացառիկ վիճակում է եւ, հնարավոր է, նշանակում է այս վայրերում արհեստանոցի առկայության մասին, որը Գրավետի դարաշրջանի արձանիկներ էր արտադրում, փոխանցում է Planet- today-ը: 

Ռենանկուր նախապատմական վայրը բավականին վաղուց է հայտնի: Հնուց ի վեր հենց այս վայրն է եղել Ֆրանսիայի հյուսիսում վաղ վերին պալեոլիթի (35 000 - 15 000 տարի առաջ) սակավաթիվ վկաներից մեկը: 2011 թվականին Inrap-ի ախտորոշման ժամանակ հայտնաբերված Ամյեն-Ռենանկուր տեղամասը 2014 թվականից եղել է ծրագրված պեղումների օբյեկտ: 2019 թվականին հերթական պեղումների ժամանակ հայտնաբերվել է բացառիկ 23000-ամյա «Վեներա»:

Ամյենից հարավ-արեւմուտք տեղանքը շրջապատված է էոլյան նստվածքներով, որոնք թվագրվում են սառցի ժամանակաշրջանի վերջով (40000-10000 տարի առաջ): Բնակության այս միջավայրը բնորոշվում է ներկայիս բնահողից ցածր 4 մետր խորությամբ անչափ լավ պահպանված մնացորդներով: Ածխածնային անալիզով այն 23 հազար տարեկան է եւ դասվում է Գրավետա մշակույթի ոչ վաղ փուլին, որը Եվրոպայում զարգացել է 28-22 հազար տարի առաջ: Այսօր Ամյեն-Ռենանկուր շրջանը Ֆրանսիայի հյուսիսում վերին պալեոլիթի սկզբին ժամանակակից մարդու՝ Homo sapiens-ի ներկայության փոքրաթիվ վկայություններից մեկն է:

Մնացորդների բազմակերպությունն ու առատությունը նշանակում են տարբեր միջոցառումներ, որոնք ժամանակին անցկացվել են այս որսորդական ճամբարում: Մասնավորապես՝ գտնվել են որսի համար նախատեսված գործիքներ, ինչպես նաեւ որսի հետագա մշակման գործիքներ: Կան նաեւ ոսկերչական իրեր, այդ թվում՝ բավականին յուրահատուկ:

Վերջերս կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է պահպանվածության առումով բացառիկ քանդակ, որը եզրափակում է 15 ավելի վաղ գտածոները, որոնցից առաջինը հայտնաբերվել էր 2014 թվականին: Մոտ 4 սմ բարձրությամբ այս «Վեներան» տիպիկ ստեատոպիգիա է. հետույքի, ազդրերի եւ կրծքի ծավալները գերաճած են: Ձեռքերը պարզապես նկարված են, դեմքը պատկերված է առանց դիմագծերի: Ռենանկուրի «Վեներան» տարբերվում է նաեւ «սանրվածքով», որը կատարված է բարակ ցանցկեն կտրվածքներով, որը հատուկ է այս տիպի իրերին: Ֆրանսիայում նման «Վեներաներ» նախկինում հայտնաբերվել են հիմնականում երկրի հարավային մասում, այս պատճառով նոր գտածոն գիտնականների համար այդքան արժեքավոր է:

Հնագետների կարծիքով՝ Ռենանկուրում նախկինում կարող էր արհեստանոց եղած լինել, որն արձանիկներ էր արտադրում: Դրա հիմնավորումն է կավճի հազարավոր կտորների հայտնաբերումը, որոնց մի մասը նման է արտադրական թափոնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ