Արցախը երբեք այնքան պաշտպանված չի եղել, որքան հիմա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Մեր հարեւանը՝ Ադրբեջանը գիտի, որ Հայաստանում իշխանություն կա ի դեմս վարչապետի, որ վայելում է ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահությունը եւ ցանկացած ոչ ցանկալի դրսեւորման դեպքում ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ դա լուրջ զսպիչ դեր ունի Ադրբեջանի համար: Այդ իմաստով Արցախը պաշտպանված է առավել քան երեւէ, եւ դա ստիպում է Ադրբեջանին բանակցությունների գալ այն ֆորմատով, որ առաջարկել է վարչապետը»,-ասաց նա:
Աղազարյանը նաեւ նշեց, որ պարզ է, որ ադրբեջանցիները պետք է անընդհատ մարտնչող բաներ ասեն, որպեսզի իրենց ժողովրդի թալանը դարձնեն հիմնավոր եւ հավիտենական: